Home -- Armenian -- Perform a PLAY -- 113 (Can your God do everything)
113. Քո Աստված կարո՞ղ է ամեն բան անել
Կարինե. - Հա՛յկ, պատկերացրու՝ ինձ քսան հազարից ավելի գումար են տվել հենց այնպես։ Ոչ ոք չգիտեր, որ ես գումարի համար աղոթում էի, որ տամ մի միսիոների։
Հայկ. - Ի՞նչ նկատի ունես։
Կարինա. - Երբ ինձ գումար են տալիս, ես մի որոշ մաս տալիս եմ Աստծուն՝ միսիոներական աշխատանքի համար։ Իսկ հիմա տիկնիկ եմ ուզում գնել, դնել արկղի մեջ, որ Սուրբ Ծնունդին ուղարկեմ Չինաստան։ Կգա՞ս ինձ հետ։
Հայկ. - Իհա՛րկե։
Խաղալիքների խանությում նրանք որոշեցին մի տիկնիկ գնել, որը դեղին մազեր և կապույտ հագուստ ուներ։ Աղոթելուց հետո Կարինեն և Հայկը գնացին տիկին Աննայի տուն։
(Դռան զանգ, դուռը բացվում է)։
Կարինե. - Բարի օր, տիկի՛ն Աննա. սա Սուրբ Ծնունդի փաթեթի համար է։
Տիկին Աննա. - Օ՜, ցավո՛ւմ եմ, բայց արկղն արդեն փակել ենք։
Կարինե. - Օ՜, ո՛չ, բայց այս տիկնիկը պետք է գնա Չինաստան։ Ես հաստա՛տ գիտեմ, քանի որ Հիսուսն ինձ գումար տվեց, որ գնեմ սա։
Երբ տիկին Աննան նկատեց, թե որքան լուրջ է այս աղջիկը, բացեց արկղը։
Կարինե. - Շատ շնորհակա՛լ եմ, տիկի՛ն Աննա, Աստված նպատակ ունի սրա համար։
Կարծես Հռութ քույրը կռահել էր դա. նա միսիոներ էր Չինաստանում, որտեղ մի փոքրիկ աղջկա գերմաներեն էր սովորեցնում։
Ադրիանան հեշտությամբ էր սովորում տարբեր լեզուներ, բայց նա երբեք չէր լսել կենդանի Աստծո մասին, Ով հրաշքներ է գործում և նրան շատ է սիրում։
Ադրիանա. - Աստված իրո՞ք կարող է ամեն բան անել։
Հռութ քույր. - Այո՛, Նրա համար անհնարին բան չկա։
Ադրիանա. - Ուրե՛մն Նա ինձ Սուրբ Ծնունդի համար կապույտ հագուստով գերմանական տիկնիկ պետք է ուղարկի։ Խնդրում եմ ասա՛ Նրան։
Հռութ քույրը չէր հասկանում, թե ինչպես Աստված կատարեց այս խնդրանքը։ Նա ապշած էր, երբ բացեց այն արկղը, որի մեջ էր աղոթքի պատասխան-տիկնիկը։ Սա պատահականություն չէր։
Հռութ քույր. - Շնորհակա՛լ եմ, Տե՛ր Հիսուս։ Դու իրո՛ք կենդանի ես և կարող ես ամեն բան անել։ Խնդրում եմ օգնի՛ր, որ Ադրիանան ճանաչի Քեզ։
Նա նվերը տարավ Ադիանային գեղեցիկ փաթեթավորված արկղով։
Հռութ քույր. - Այստե՛ղ նայիր, Ադրիա՛նա, Տեր Հիսուսն է սա քեզ ուղարկել։ (Թուղթ պատռելու ձայն)։
Ադրիանա. - Ինչ գեղեցի՜կ է. սա ճիշտ այն տեսակի տիկնիկ է, որն ուզում էի։
Նա ուրախությունից ցատկռտում էր սենյակում, երբ հանկարծ լրջացավ։
Ադրիանա. - Հռո՛ւթ քույր, Հիսուսն ամեն բան կարող է անել։ Ես հավատում եմ Նրան, քանի որ կատարեց իմ երազանքը։ Տե՛ր Հիսուս, արի՛ իմ կյանք և մաքրի՛ր իմ սիրտը։ Ես ուզում եմ ամբողջովին քեզ պատկանել։ Ամեն։
Ադրիանայի սրտում սուրբծննդյան ուրախություն հայտնվեց։ Հիսուսը ամեն բան կարող է անել։ Եվ նա այդ մասին շատ մարդկանց պատմեց։
Հերոսներ՝ հեղինակ, Կարինե, Հայկ, տիկին Աննա, Ադրիանա, Հռութ քույր։
© Copyright: CEF Germany