STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 082 (The special submarine 2)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

82. Յուրահատուկ սուզանավը 2


Տղա. - Ինձ հետաքրքիր է, թե ինչ եղավ Հովնանի հետ։

Աղջիկ. - Եթե խելացի լիներ, կհնազանդվեր Աստծուն և չէր փորձի փախչել Նրանից։

Տղա. - Եվ նրա ամբողջ հագուստն էլ չէր թրջվի։

Աստված ուզում է փրկել, դրա համար էլ Հովնանը պետք է գնար Նինվե։

Կարծես կյանքի ուղևորությունն ավարտված է։ Նույնիսկ, եթե նա Աստծուն անհնազանդ գտնվեց, բայց Աստված ուզում էր փրկել Հովնանին։ Դրա համար էլ Նա յուրահատուկ «սուզանավ» ուղարկեց Հովնանի համար։ Մի հսկա ձուկ լողաց՝ անկախ իր կամքից սուզորդ դարձած Հովնանի մոտ և նրան ողջ-ողջ կուլ տվեց։

Հովնանը երեք օր ու երեք գիշեր անցկացրեց ձկան փորում։ Ծովի խորքում Աստծուց փախուստն ավարտված էր։ Նա դիմեց Աստծուն, երբ արդեն առավելագույնս հուսահատ էր։

Հովնան. - Տե՛ր, Դու ես ինձ ծովը նետել։ Ալիքները շրջապատեցին ինձ։ Ես կարծում էի՝ մեռնելու եմ, բայց Դու փրկեցիր ինձ։ Շատ շնորհակալ եմ։ Ես կանեմ այն, ինչ կասես ինձ։

Աստված լսում է բոլորին։ Նա լսում է քեզ, մինչ դու տխուր ես կամ հուսահատ։ Նա լսեց Հովնանի աղոթքը և հրամայեց ձկանը, որ լողա դեպի ափ և փսխի «դժվարամարս վարձակալին»։

Աստված ուզում է փրկել, դրա համար էլ Նա երկրորդ անգամ Հովնանին ասաց։

Աստված ասաց. - Հովնա՛ն, գնա՛ Նինվե՝ այդ մեծ քաղաքը, և քարոզի՛ր այն, ինչ Ես եմ քեզ պատվիրել։

Հովնանը գնաց։ (Քայլելու և փողոցի աղմուկի ձայներ)։

Հովնան. - Լսե՛ք, Աստված է ինձ ձեզ մոտ ուղարկել։ Քառասուն օրից ձեր գեղեցիկ քաղաքը աղբակույտ է դառնալու։ Սա ձեր մեղքերի պատիժն է, քանի որ մեծից փոքր մեղքի մեջ եք։ Աստված տեսնում է ամեն բան։

Ամբողջ ժողովուրը վախեցած լսում էր։ Հովնանի քարոզն ազդեց նրանց սրտերին։

Կին. - Նա ճի՛շտ է, մենք մեղք ենք գործել Աստծո առաջ, ի՞նչ պետք է անենք։

Թագավորի սուրհանդակ. - Թագավորի հրամանով ոչ ոք չպե՛տք է ուտի կամ խմի։ Ապաշխարե՛ք ձեր մեղքերից և դիմե՛ք Աստծուն։ Երևի Նա մեզ կլսի։ Դադարե՛ք անարդար լինել և նո՛ր կյանք սկսեք։

Պատկերացրո՛ւ՝ քաղաքի 120 000 բնակիչները՝ մեծերն ու փոքրերը, դիմեցին Աստծուն։ Նրանք զղջացին, որ առանց Աստծո են ապրել։

Անցան օրեր 38, 39, 40։ Աստված չպատժեց նրանց։ Նա լսեց նրանց ապաշխարհության աղոթքները և ներեց նրանց։ Հիանալի չէ՞։ Բոլորը դիմեցին Աստծուն և փրկվեցին։

Երանի՜ դա մեր գյուղում կամ քաղաքում լիներ։ Աստված ուզում է փրկել ինձ և քեզ, բոլորին։


Հերոսներ` հեղինակ, երկու երեխա, Հովնան, Աստված, կին, թագավորի սուրհանդակ։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:52 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)