STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 083 (Daniel‘s test 1)

Previous Piece -- Next Piece

DRAMAS -- perform them for other children!
Plays for children to perform

83. Դանիելի թեստը 1


Հզոր Նաբուգոդոնոսոր արքան պաշարեց Երուսաղեմ քաղաքը և գրավեց այն։ Հրեաների համար իրավիճակն անհույս էր։

Աստված թույլ տվեց, որ Հովակիմ թագավորին գերի վերցնեն։ Նա երկրպագել էր կեղծ աստվածների, որոնք չէին կարող օգնել իրեն։ Թշնամին թալանեց քաղաքի գանձարանը և նույնիսկ տաճարը։

Նաբուգոդոնոսոր արքա. - Ասփենա՛զ, ես երիտասարդ իսրայելացիներ եմ ուզում, որ ինձ ծառայեն։ Ընտրի՛ր ամենաուժեղներին և ամենաիմաստուններին, երիտասարդ և գեղեցկադեմ երիտասարդներին։

Գերի ընկածներն ավելի քան հազար կիլոմետր էին անցել։ Դանիելն ու իր ընկերները նույնպես նրանց մեջ էին։

Նրանք վերջապես հասել էին Բաբելոն մեծ քաղաքը։ Ի՞նչ էր նրանց սպասվում թագավորական պալատում։ Նրանք պետք է հնազանվեին յուրաքանչյուր հրամանի։ Նրանք ընդհանրապես ոչ մի իրավունք չունեին։ Բայց Դանիելն ու նրա ընկերները վճռականորեն որոշեցին հնազանդվել Աստծուն։

Դու նո՞ւյնպես այդպես ես որոշել։ Հնազանդվո՞ւմ ես Աստծուն, երբ դպրոցում ես, տանն ես, ընկերներդ հետ՝ ֆուտբոլի դաշտում։ Աստված արժանի է, որ հնազանդվես Իրեն։

Դանիելն ու իր ընկերները շուտով հանդիպեցին իրենց առաջին փորձությանը։ Թագավորը հրամայել էր, որ գերիները երեք տարի կրթվեն։ Նրանք պետք է բաբելոներեն և քաղդեացիների դպրությունը սովորեին։ Նրանք պետք է թագավորի սեղանից ուտեին այն, ինչ կդրվեր նրանց առջև։

Դանիել. - Անա՛նիա, մենք չե՛նք կարող այս ուտելիքից ուտել․ սա Աստծո կանոններին դեմ է։

Անանիա. - Ի՞նչ ես կարծում, ուրիշ ուտելու բան կտա՞ն մեզ։

Դանիալ. - Կներե՛ք, բայց մենք թագավորի սեղանից չենք կարող ուտել։

Ներքինապետ. - Թագավորը դա ձեզ համար է պատվիրել։ Եթե ես բացառություն անեմ ձեզ համար, և դուք մյուսներից վատ տեսք ունենաք, թագավորը իմ գլուխը կկտրի։

Դանիել. - Աղաչում եմ, թո՛ւյլ տուր տասը օր փորձել։ Մեզ բանջարեղե՛ն տուր ուտելու, և ջո՛ւր խմելու, հետո մեզ համեմատի՛ր մյուսների հետ, և կորոշենք՝ շարունակե՞նք, թե՞ ոչ։

Ներքինապետը համաձայնվեց։ Աստվածաշունչը այսպես է նկարագրում։

«Տասը օրից հետո Դանիելը և իր ընկերները ավելի լավ տեսք ունեին, քան մյուսները»։

Եվ ներքինապետը թույլ տվեց, որ շարունակեն բանջարեղեն ուտել և ջուր խմել։

Դանիելը ուժեղ մնաց։ Նա հավատարիմ էր Աստծուն և վարձատրվեց դրա համար։ Երեք տարի անց թագավորը քննեց գերիներին։ Եվ այնպես պատահեց, որ Դանիելը և իր ընկերները բոլորից ամենալավն էին։

Նաբուգոդոնոսոր արքա. - Այս երիտասարդները տասն անգամ ավելի խելացի են, քան թագավորության բոլոր ուսուցիչները։ Ես ուզում եմ, որ նրանք ինձ ծառայեն։

Բայց այս դեպքերից հետո նրանց կյանքը վտանգի տակ էր։

Այդ մասին քեզ կպատմեմ հաջորդ թողարկմանը։


Հերոսներ` հեղինակ, Նաբուգոդոնոսոր, Դանիել, Անանիա, ներքինապետ։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on March 10, 2020, at 09:30 AM | powered by PmWiki (pmwiki-2.2.109)