Home -- Armenian -- Perform a PLAY -- 084 (The mysterious dream 2)
84. Խորհրդավոր երազը 2
Նաբուգոդոնոսոր արքան չէր կարողանում քնել։ Նա անհանգիստ մի կողմից մյուսն էր պտտվում։ Հետո նա իր սպասավորներին կանչեց։ (Զանգի ձայն)։
Սպասավոր. - Թող թագավորը հավիտյան ապրի։ Ի՞նչ կարող եմ անել Ձեզ համար։
Թագավոր. - Իմ խորհրդականներին և գուշակներին արագ հավաքե՛ք։
(Շատ ձայներ, ոտնաձայներ, լռություն)։
Թագավոր. - Ես մի երազ եմ տեսել, որն ինձ շատ է անհանգստացնում։ Ասե՛ք, թե ինչ է նշանակում երազս։
Իմաստուններ. - Պատմե՛ք երազը Ձեր սպասավորներին, և մենք կասենք երազի նշանակությունը։
Թագավոր. - Ո՛չ, երազը դո՛ւք պետք է ինձ պատմեք։ Հրամայո՛ւմ եմ ձեզ։ Եթե պատմեք ինձ երազը, ես ձեզ կվարձատրեմ։ Եթե չպատմեք, ապա ձեզ կսպանեմ։
Իմաստուններ. - Թող թագավորն իր ծառաներին պատմի երազը, իսկ հետո մենք կասենք, թե ինչ է այն նշանակում։
Թագավոր. - Պատճառաբանությո՛ւն, դուք պարզապես ժամանակ եք ուզում շահել։
Իմաստուններ. - Մենք կարող ենք մեկնել երազները, բայց երկրի վրա այդպիսի մեկը չկա, ով կկարողանա ասել, թե ինչ երազ եք տեսել։ Դուք անհնարին բան եք պահանջում։
Թագավորը խիստ բարկացավ. - Ես բոլորիդ կսպանեմ։
Այս ամենը Դանիելի և իր ընկերների վրա էլ էր ազդելու։ Սակայն Դանիելը չէր վախենում։ Երբ նա իմացավ այս դատավճիռի պատճառի մասին, գնաց տուն և պատմեց իր ընկերներին։
Դանիել. - Մենք պետք է աղոթենք։ Մեր Աստված ամեն բան գիտի։ Նա մեզ կարող է պատմել գաղտնի երազը։
Աստված էր միակը, ով կարող էր օգնել, և Նա օգնեց։ Գիշերն Աստված Դանիելին ցույց տվեց երազը։
Դանիել. - Դու հրաշալի Աստված ես։ Շնորհակալ եմ։ Դու ամեն բան գիտես։ Դու պատասխանում ես մեր աղոթքներին։
Դանիելը խնդրեց, որ իրեն տանեն թագավորի մոտ։
Թագավոր. - Իրոք կարո՞ղ ես իմ երազը պատմել։
Դանիել. - Ոչ մեկը չի կարող անել այն, ինչ հրամայել է թագավորը։ Սակայն կենդանի Աստված կարող է յուրաքանչյուր գաղտնիք բացահայտել։ Նա ձեզ ասել է, թե ինչ է լինելու ապագայում։ Թագավորը երազում մի մեծ արձան է տեսել։ Դրա տեսքը պարզապես հիանալի էր։ Գլուխը պատրաստված էր մաքուր ոսկուց։ Սա նկարագրում է ձեր թագավորությունը։ Այն բոլորից ամենամեծն ու ամենաուժեղն է, բայց ձեզանից հետո եկող թագավորությունն ավելի ու ավելի է փոքրանալու։ Վերջում թագավորությունը կմասնատվի, բայց միևնույն ժամանակ, Աստված Իր թագավորությունը կկառուցի։ Աստծո թագավորությունը հավիտյան կլինի։ Այն հավերժական է։ Ձեր երազն իրական է։
Թագավոր. - Քո Աստվածը թագավորների Թագավորն է։
Թագավորը երազի մեկնությամբ հիացած էր։ Նա Դանիելին մեծարեց ու շատ մեծ պարգևներ տվեց։
Իսկ թե ինչ արեց նա, կլսենք հաջորդ թողարկմանը։
Հերոսներ` հեղինակ, Նաբուգոդոնոսոր, իմաստուններ, Դանիել, սպասավոր։
© Copyright: CEF Germany