Home -- Armenian -- Perform a PLAY -- 169 (Halloween – without me 1)
169. Հելոուինն առանց ինձ 1
Եվան և Հակոբը խանութի պատուհանին էին մոտեցրել իրենց քթերը։ Ապակուց այն կողմ դդումները չար ժպիտ ունեին։
Եվա. - Ես Հելոուինի մասին պետք է շարադրություն գրեմ։ Տեսնում ե՞ս այն կմախքը։
Հակոբ. - Բայց այն իրական չէ։
Եվան զզվանք արտահայտող շարժում արեց։
Հակոբ. - Գալու ե՞ս Հելոուինի խնջույքին։
Եվա. - Չգիտե՛մ։ Միգուցե, բայց հիմա պետք է տուն գնամ։
Կողքի հրուշակեղենի խանութում սատանայական պատկերներով թխվածքաբլիթներ էին գովազդվում։ Հելոուինը լավ գումար աշխատելու միջոց է։
(Դռան ձայն)։
Մայր. - Լա՛վ է վերջապես տուն եկար։
Եվա. - Ես քաղցած եմ։ Իսկ որտե՞ղ են պատուհանի մոտ դրված վախենալու դդումները։
Հայր. - Նրանք հիմա վախեցնում են աղբամանի ներսը։
Եվա. - Աղբամանի՞։
Մայր. - Կարդա՛ այսօրվա թերթի նորությունը։ (Թերթի ձայն)։
Եվան կարծես դադարեց շնչելուց, երբ կարդաց, թե ինչ է նշանակում Հելոուինը։
Հոկտեմբերի 31 - կախարդներ - սատանայի խնջույք։ Այս պատմությունն ավելի քան 2000 տարեկան է. սա Կելտերի Նոր տարին է։ Նրանք ապրում էին առանց Աստծո։ Նրանք շատ աստվածներ ունեին և հավատում էին, որ Սամայնը՝ մահվան աստվածը, գալիս է գիշերով և մահացածներին տանում է։
Եվա. - Ուրեմն Հելոուինը սատանայի համար տոնակատարություն է։
«Հելոուին»-ը «Բոլոր սրբերի օր» բառերի անգլերեն կրճատումն է։
Այն ժամանակ կախարդները փորում էին շաղգամները, մոմեր տեղադրում ներսում և իրենց տան դիմաց դնելով՝ աղաղակում։ «Անե՜ծք կամ նվե՜ր»։ Ով որ զոհաբերություն չէր անում Սամայնին, անիծված էր։
Հայր. - Տհաճ հոգիները, ովքեր կոնֆետներ են ուզում, մեզ այս հեթանոսական սովորության մասին են հիշեցնում։ Աստվածաշունչն ասում է։ «Խուսափե՛ք չարից»։ Հելոուինը չարի գիշերն է։
Մայր. - Ես չգիտեի դրա մասին։ Բայց այս պահից սկսած՝ Հելոուին առանց ինձ։
Հայր. - Կարդացե՞լ ես զոհաբերությունների մասին։
Եվան գունատվել էր, մինչ կարդում էր, որ մարդիկ էին զոհաբերվում սատանայի համար։ Ի՜նչ սարսափելի է։ Չարը խաբեբա ու մարդասպան է։ Հելոուինը նրա օրն է։
Հայր. - Աստված ասում է, որ մենք չպե՛տք է մասնակցենք հեթանոսական սովորություններին։ Դրա համար էլ ես նույնպես կասեմ Հելոուին առանց ինձ։
Իսկ դո՞ւ։ Հավատո՞ւմ ես Հիսուս Քրիստոսին։ Եթե այո՛, ուրեմն դու ուրախություն ունես՝ առանց սարսափելի խնջույքների։
Եվա. - Ես Հելոուինի խնջույքին չե՛մ գնա։
Հեռախոսային նամակ Հակոբին. Հելոուին առանց ինձ։
Եվ հուսով եմ առանց քեզ։
Եթե ուզում ես ավելին իմանալ Հելոուինի մասին, գրի՛ր ինձ։
Հերոսներ՝ հեղինակ, Եվա, Հակոբ, մայր, հայր։
© Copyright: CEF Germany