STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 168 (All is well with Terry 6)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

168. Թերրիի մոտ ամեն բան լավ է 6


Ֆիլիպը և Հռութը հանգիստ քնած էին և չէին լսում ոտնաձայները։ Նրանք չգիտեին, որ բժիշկը գիշերվա մեծ մասը Թերրիի անկողնու կողքին է անցկացրել։ Հիսուսը՝ Բարի Հովիվը, Թերրիին առավ Իր անտեսանելի ձեռքերի մեջ և տարավ Իր տուն՝ Երկինք։

Հաջորդ առավոտյան, երբ Հռութն իմացավ, որ Թերրին մահացել է, սկսեց դառնորեն լաց լինել։ Նա և Ֆիլիպը կորցրին իրենց մտերիմ ընկերոջը։

Նրա գերեզմանի մոտ քահանա Ռոբինջերը Հիսուսի մասին բարձրաձայն մի պատմություն կարդաց Բարի Հովվի մասին։

Հուղարկավորումից հետո Հռութը տխուր քայլում էր անտառով։ Սարսափելի էր մտածելը, որ Թերրին այլևս նրանց հետ չէ։ Նա ազատ կարող էր լաց լինել շագանակի ծառի տակ։

Պարոն Թեններ. - Հռո՛ւթ, ինչո՞ւ ես լաց լինում։

Պարոն Թենները հանկարծ հայտնվեց նրա կողքին։ Մարգագետնի բոլոր գառները նրանն էին։ Հռութը նրան պատմեց տեղի ունեցածը։

Հռութ. - Ես հաճա՛խ էի աղոթում, բայց դա չօգնե՛ց։ Թերրին, այնուամենայնիվ, մահացավ։

Պարոն Թեններ. - Կարծում ես Հիսուսը սխալվե՞լ է։ Ի՞նչ կասեիր, եթե իմ գառներից մեկը շատ հիվանդ լիներ, և ես նրան վերցնեի և ամենալավ արոտը տանեի, որտեղ նա իրեն ավելի լավ կզգար, քանի երբևէ։

Հռութն ամեն բան հասկացավ։

Պարոն Թեններ. - Հիսուսը Թերրիին մի վայր տարավ, որտեղ նա իրեն հիանալի կզգա։ Դրա համար էլ չպետք է տխրես։

Հռութ. - Բայց նրանք իրեն հողի տակ թաղեցին։ Ինչպե՞ս նա կարող է լինել Բարի Հովվի հետ։

Պարոն Թենները մի շագանակ քաղեց։

Պարոն Թեններ. - Նայի՛ր, Հռո՛ւթ։ Շագանակի կյանքը ոչ թե կոշտ կեղևի մեջ է, այլ միջուկի, որից էլ նոր ծառ է առաջանում։ Դու կարող ես Թերրիի մարմինը համեմատել այս կեղևի հետ։ Նրա մարմինը երկրի վրա է, բայց միջուկը՝ նրա իրական կյանքը, Հիսուսի հետ է։ Նա այնտեղ մարմին ունի, որը ցավ չի զգում։ Մտածի՛ր դրա մասին, Հռո՛ւթ։

Տանը Ֆիլիպը նկատեց, որ Հռութն այլևս տխուր չէ։

Ֆիլիպ. - Հռո՛ւթ, շնորհակալ եմ, որ ինձ Բարի Հովվի մասին պատմեցիր, և ես նույնպես Նրան ճանաչեցի։ Թերրին հիմա Նրա հետ է, և մենք մի օր տեսնելու ենք նրան։

Հռութ. - Վաղը ես պատրաստվում եմ դպրոցի երեխաներին պատմելու Բարի Հովվի մասին, որ նրանք նույնպես ճանաչեն Նրան։

Ո՞ւմ կարող ես պատմել Հիսուսի՝ Բարի Հովվի մասին։


Հերոսներ՝ հեղինակ, պարոն Թեններ, Հռութ, Ֆիլիպ։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 02:09 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)