Home -- Armenian -- Perform a PLAY -- 058 (God puts everything right 6)
58. Աստված ամեն բան դասակարգում է 6
Ի՜նչ հուզիչ օր։ Հովսեփի եղբայրները երկրորդ անգամ ճամփա ընկան դեպի Եգիպտոս, որ նորից ցորեն գնեն։ Նրանք չգիտեին, որ իրենց եղբայրը երկրում երկրորդ կառավարիչն է, այն եղբայրը, ում քսան տարի առաջ վաճառեցին, քանի որ նախանձում էին նրան։
Հովսեփը հրամայեց, որ խնջույքի պատրաստվեն։ Նստարանների հաջորդակությունը ճիշտ այնպես էր, ինչպես տանը։ «Տարօրինակ է», - մտածում էին եղբայրները։ Նրանք ուրախ էին, երբ ցորենով լի պարկերով տան ճանապարհին էին։ Սակայն նրանք շատ հեռու չգնացին։
Ծառա. - Կանգնե՛ք, մի՛ շարժվեք։ Դուք իմ տիրոջ արծաթե բաժակն եք գողացել։
Եղբայր. - Ո՛չ, մենք ոչ մի բան չենք գողացել։ Ինքնե՛րդ տեսեք։
Ծառան բոլոր պարկերի մեջ փնտրեց։ Վերջին պարկը, որ բացեց, Բենիամինինն էր։
Ծառա. - Ահա՛ և գողը։ Նա պետք է վերադառնա ինձ հետ՝ որպես գերի։
Նրանք վերադարձան Հովսեփի մոտ։ Եղբայրները դողալով խոնարհվեցին նրա առաջ։ Հովսեփը կարգադրել էր, որ որևէ մեկի պարկի մեջ դնեն իր գավաթը, որ փորձի եղբայրներին։ Նրանք կհամախմբվեի՞ն արդյոք, թե՞ նրանց սրտերը դեռևս չար էին։ Հովսեփը խստությամբ խոսեց նրանց հետ։
Հովսեփ. - Ինչո՞ւ այսպես արեցիք։ Գողը՝ որպես իմ ստրուկ, պետք է այստեղ մնա։
Հուդան ասաց։
Եղբայր. - Խնդրում եմ, թող որ Բենիամինը գնա, իսկ ես նրա փոխարեն կմնամ, այլապես մեր հայրը վշտից կմահանա։
Եղբայրները համախմբվեցին, ապա Հովսեփը ինքն իրեն հայտնեց։
Հովսեփ. - Չճանաչեցի՞ք ինձ։ Ես Հովսեփն եմ՝ ձեր եղբայրը։
Նրանք չկարողացան խոսել։ Հովսեփը ուրախությունից լաց եղավ և գրկեց նրանց։
Հովսեփ. - Աստված ինձ ուղարկեց Եգիպտոս, որ դուք ողջ մնաք։ Գնացե՛ք և մեր հորն ու ձեր ընտանիքները բերե՛ք։ Երաշտը դեռ հինգ տարի պետք է շարունակվի, բայց ես ձեր մասին հոգ կտանեմ։
Նա բազում նվերներ տվեց նրանց, որ տուն տանեն։
Նրանց հայրը երջանիկ էր, երբ լսեց Հովսեփի ողջ լինելու մասին։ Եվ շատ չանցած՝ յոթանասուն մարդ ամբողջ ունեցվածքով տեղափոխվեց Եգիպտոսի լավագույն մասը։ Ինչպիսի՜ տոն։ Քսան տարի անց Հովսեփը կրկին տեսավ իր հորը։ Աստված ամեն ինչ բարի դարձրեց։ Եվ եղբայրները վերջապես խոստովանեցին իրենց հանցանքը։
Եղբայր. - Հովսե՛փ, խնդրում եմ ների՛ր մեր՝ քո հանդեպ արածը։ Մենք զղջում ենք։
Հովսեփ. - Ես ներո՛ւմ եմ ձեզ։ Դուք դա չարությամբ արեցիք, սակայն Աստված բարի ծրագիր ուներ։
Աստված ամեն բան բարու է վերածում։ Դա Նրա ծրագիրն էր, որ Իր ժողովրդին կենդանի պահի։
Հերոսներ՝ հեղինակ, ծառա, Հովսեփ, եղբայր։
© Copyright: CEF Germany