Home -- Armenian -- Perform a PLAY -- 136 (First aid 4)
136. Առաջին բուժօգնություն 4
(Երթևեկության աղմուկ)։
Աղջիկ. - Կյանքի դպրոց մաս 3. առաջին բուժօգնություն։
Երբևէ տեսե՞լ ես հիվանդանոց, որտեղ բժիշկներ կամ բուժաշխատողներ չլինեն։
Այդպիսի վայր եղել է։ Այն, իհարկե, հիվանդանոցի տեսք չուներ, այլ լողավազան էր, որն ուներ հինգ սրահ։
Շատ հիվանդներ կային այնտեղ, բայց ոչ մի բժիշկ չէր բուժում նրանց։ Այնտեղ առաջին բուժօգնություն, շտապօգնություն չկար։
Հիվանդներն անընդհատ նայում էին ջրին։ Աստվածաշունչն ասում է, որ ժամանակ առ ժամանակ մի հրեշտակ իջնում և խառնում էր ավազանի ջրերը, և դրանից հետո ով որ առաջինը մտներ ջրի մեջ, կբուժվեր։ Եվ նրանք բոլորը ցանկանում էին բուժվել, հատկապես մի շատ հիվանդ մարդ։ Նա հույս ուներ, որ ջուրը մտնելով՝ կբուժվի։
Տղամարդ. - Ես իմ աչքերը չպե՛տք է ջրից այն կողմ տանեմ։ Ահա՜, այն շարժվում է։ Ես առաջինը պետք է ջրի մեջ մտնեմ։ (Ջրի ձայն)։ Ես նորից ուշացա, ես երբեք չե՛մ հասցնելու։
Նա հիասթափված նորից պառկեց իր անկողնու վրա։ Արդեն 38 տարի է, ինչ նա սպասում էր իր բուժմանը։
Մի օր ինչ-որ մեկն այցելեց նրան։
Հիսուս. - Ուզում ես բժշկվե՞լ։
Տղամարդ. - Այո՛, բայց ոչ ոք չունեմ, որ օգնի ինձ՝ ջուրը մտնելու։
Հիսուս. - Վե՛ր կաց, վերցրո՛ւ անկողինդ և քայլի՛ր։
Տղամարդը կարգնեց, և նա բուժված էր։ Բժշկություն առանց վիրահատության կամ դեղերի։ 38 տարի անց ամբողջովին բուժված։ Տեսնես մյուսներն ուրա՞խ էին նրա համար։
Փարիսեցի. - Ի՞նչ ես անում, այսօր շաբաթ է, այսօր արգելված է, որ անկողինդ տանես։
Տղամարդ. - Այն մարդը, ով ինձ բժշկեց, ասաց, որ վերցնեմ անկողինս և գնամ։
Փարիսեցի. - Ո՞վ էր նա։
Տղամարդ. - Չգիտե՛մ, ես Նրան չե՛մ տեսել։
Իսկ դու գիտե՞ս, թե ով էր Նա։ Ճի՛շտ է. դա Տեր Հիսուսն էր։ Նա լավագույն բժիշկն է ոչ միայն մարմնի համար, այլ նաև մեր հոգիների։ Նա ուրախությամբ է օգնում և փրկում։
Ավելի ուշ, երբ Նա բժշկված մարդու հետ խոսեց, մի քանի լավ խորհուրդ տվեց։
Հիսուս. - Ահա բժշկվեցիր, այլևս մեղք մի՛ գործիր, որ էլ ավելի վատ բան չպատահի քեզ։
Ես պատկերացնում եմ, թե Հիսուսն ինչ նկատի ուներ, իսկ դո՞ւ։
Հերոսներ՝ հեղինակ, տղամարդ, Հիսուս, փարիսեցի, աղջիկ։
© Copyright: CEF Germany