STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 135 (The schedule 3)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

135. Ժամանակատախտակը 3


(Երթևեկության աղմուկ)։

Տղա. - Կյանքի դպրոց մաս 2։ տուգանքի թուղթ։

(Շեփորի հաղթական ձայներ)։

Հաղթանակ էին տոնում։ Առանց զենքերի՝ Աստված քաղաքի պարիսպները գետնին հավասարեցրեց, երբ շեփորների ձայնը հնչեց։

Իսրայելացիները, Աստված որոնց կողմից էր, շուտով ողջ երկիրը գրավելու էին։ Հաղթողները տոնում էին, բայց մի մարդ կար, ով մնացել էր իր վրանում։ Նա, ինչպես երթևեկության մեջ կանոնների խախտողները, դիտավորյալ Աստծո՝ «մի՛ գողացիր» նշանին դեմ էր գնացել։

Աստված ասաց. «Մի՛ վախեցեք։ Քաղաքը ձերն է, բայց հետևե՛ք իմ պատվիրաններին։ ոչ ոք չպե՛տք է ավարից ինչ-որ բան վերցնի»։

Աստված միշտ շատ լրջությամբ է ասում այն, ինչ պատվիրում է, բայց Աքարը լուրջ չընդունեց Նրան։

Աքար. - Ի՞նչ եմ տեսնում Երիքովի փլատակների տակ։ Բաբելոնյան հոյակապ վերարկու, ոսկի և արծաթ։ Ես սա չեմ կարող պարզապես թողնել այստեղ։ Ոչ ոք չի տեսնի ինձ, երբ վերցնեմ։

Ոչ մի ռադարային հսկողություն չնշմարեց նրա գործողությունները, բայց Աստծո «տեսախցիկը» տեսավ այդ ամենը։ Աստծո աչքերը Աքարին հետևեցին նույնիսկ մինչև նրա վրանը, որտեղ նա թաղեց գանձը։

Եվ արդեն հաջորդ քաղաքը պետք է գրավեին։ Լրտեսները լավ լուր բերեցին։

Լրտես. - Հեսո՛ւ, Գայիին փոքր քաղաք է, 3000 զինվորներ հաստատ գլուխ կհանեն։

Բայց նրանք պարտված վերադարձան։ Եվ 36 մարդ մահացավ քաղաքից դուրս գալու ժամանակ։

Հեսուն աղաղակեց Աստծուն։

Հեսու. - Ո՜հ, Տե՜ր, ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ մեզ չօգնեցիր։

Աստված պատասխանեց նրա հարցին։

Աստված. - Ձեր մեջ մեղք կա։ մեկը գողացել է, ամեն բան շտկե՛ք, և ձեզ կօգնեմ։

Հետո ամեն բան պարզվեց։ Աքարը խոստովանեց, որ գողություն է արել։

Մի մարդ մեղք գործեց, իսկ մյուսները պետք է տանջվեին։ Այսպես է լինում, երբ ինչ-որ մեկը կարմիր լույսի տակով է անցնում և ուրիշին հարվածելով՝ սպանում է։

Երթևեկության մեջ խախտում անողները պետք է վճարեն, իսկ մենք Աստծուն գումար չենք կարող վճարել։ Արդար Աստված մահվան գին է պահանջում նրանցից, ովքեր Իր պատվիրաններին չեն հնազանդվում։

Եվ Աքովրի ձորում Աքարին քարկոծելով սպանեցին։

Հիմա ուշադի՛ր լսիր։ Արդար Աստվածը նաև սիրո Աստվածն է։ Այն պատիժը, որին ես և դու էինք արժանի, Հիսուսը վճարեց դրա համար՝ խաչի վրա մահանալով։ Եթե հավատաս Հիսուսին, ով մահացավ քեզ համար և հարություն առավ, ապա Աստված քո խախտումի տուգանքի թուղթը պատռում է։


Հերոսներ՝ հեղինակ, տղա, Աստծո ձայն, Աքար, լրտես, Հեսու։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 02:02 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)