STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 127 (Too late)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

127. Շատ ուշ է


Նրանք ափ հասան և դուրս եկան նավակից։ Վերջապե՛ս։ Հայրոսը շտապ Հիսուսի կարիքն ուներ։ Նա անցավ ամբոխի միջով և ընկավ Հիսուսի ոտքերի առաջ։

Հայրոս. - Իմ աղջիկը մահանում է, արա՛գ արի, խնդրում եմ ձեռքդ դի՛ր նրա վրա, և նա կբժշկվի։

Հիսուսը գնաց նրա հետ։ Նրանք պետք է շտապեին։ Ինչո՞ւ Հիսուսը հանկարծ կանգ առավ։

Հիսուս. - Ո՞վ դիպավ ինձ։

Տղամարդ. - Ո՛չ ես։ Բոլորը հրմշտում են իրար։

Հիսուսը պտտվեց և տեսավ մի կնոջ, ով, Իր հետևում կանգնած, դողում էր։

Կին. - Ես պարզապես ուզում էի քո հագուստի ծայրին դիպչել։ Ես տասներկու տարի է, ինչ հիվանդ եմ։ Ո՛չ բժիշկները, ո՛չ դեղամիջոցները չեն կարողացել օգնել ինձ։ Ես իմ ամբողջ կարողությունը տվել եմ, որ բժշկվեմ, բայց երբ դիպա քո հագուստին, անմիջապես բժշկվեցի։

Հիսուս. - Քո հավատքը քեզ բժշկեց, մի՛ վախեցիր։

Հավատքը օգնում է։ Դու երբեք չե՛ս հիասթափվի, եթե հավատաս Հիսուսին։ Թե՞ կարծում ես դա միշտ չէ, որ օգնում է։

Ծառա. - Որտե՞ղ է Հայրոսը։ Հայրո՛ս, ես վատ լուր ունեմ քեզ հայտնելու։ քո աղջիկը մահացավ։

Նա ընդամենը տասներկու տարեկան էր։ Հայրոսի հավատքը միանգամից անհետացավ, ինչպես մոմի լույսը՝ քամուց։

Հիսուս. - Մի՛ վախեցիր, փոխարենը՝ Ի՛նձ վստահիր։

Այս խոսքերը նրա հավատքը վերականգնեց։ Հետո նրանք տեսան Հայրոսի տունը։ Փողոցի ծայրից լսվում էր տան միջի լացն ու աղաղակը։

Հիսուս. - Ինչո՞ւ եք լաց լինում, երեխան մեռած չէ։

Բոլորը ծաղրեցին Հիսուսին։ Նրանք իրենց սեփական աչքերով էին տեսել։ Հիսուսը բոլորին դուրս հանեց։ Միայն ծնողներին և Իր մտերիմ երեք ընկերներին թույլ տվեց մտնել այն սենյակը, ուր պառկած էր աղջիկը։ Այնտեղ քար լռություն էր տիրում։ Արդյոք Հայրոսը մտածո՞ւմ էր Հիսուսի խոսքերի մասին։ «Մի՛ վախեցիր, փոխարենը՝ Ի՛նձ վստահիր»։ Իսկ ի՞նչ պետք է նա այդ դեպքում մտածեր։

Հիսուսը քայլեց մահացած աղջկա մահճակալի մոտ և բռնեց նրա ձեռքը։

Հիսուս. - Տալի՛թա, կո՛ւմի, աղջի՛կ, վե՛ր կաց։

Ծնողները տեսան, թե ինչպես նա բացեց աչքերը և մահճակալից դուրս եկավ։

Հիսուս. - Նրան ուտելու բա՛ն տվեք։

Տերը ասաց սա, Մեկը, Ով բժշկում է հիվանդներին և մեռելների կենդանացում։

Հիսուսը կարող է ամեն բան անել՝ բացի մի բանից։ Նա երբեք չի կարող հիասթափեցնել նրանց, ովքեր հավատում են Իրեն։

Դրա համար էլ ինչ որ պատահի կյանքումդ, մի՛ վախեցիր, փոխարենը՝ Նրա՛ն վստահիր։


Հերոսներ՝ հեղինակ, Հայրոս, Հիսուս, տղամարդ, կին, ծառա։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 02:01 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)