STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 126 (So close – and yet so far)

Previous Piece -- Next Piece

DRAMAS -- perform them for other children!
Plays for children to perform

126. Շատ մոտ, բայց շատ հեռու


Տղամարդ. - Ա՜խ, եթե ունենայի դա… Ես ինչ-որ բանի պակասություն եմ զգում։ Ինչպե՞ս կարող եմ դա ձեռք բերել։

Ինչ-որ բան պակասում էր երիտասարդ իշխանի կյանքում, սակայն ոչ ոք չէր նկատում դա։ Նա հաջողակ, գեղեցկադեմ և շատ-շատ հարուստ էր։

Բայց ինչ-որ բան պակասում էր, որը նա նույնպես գիտակցում էր։ Իսկ միգուցե քո կյանքում էլ է հենց այդ նույն բանը պակասում։ Նա չէր կարողանում խաղաղվել դրա պատճառով։ Ինչպե՞ս կարող էր դա ձեռք բերել։ Հիսուսը պետք է որ իմանար պատասխանը։

Տղամարդ. - Բարի՛ վարդապետ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանք ունենամ։

Ահա թե ինչ էր պակասում. հավիտենական կյանք, որը սկսվում է Հիսուսին հավատալով, իսկ մահից հետո՝ շարունակվում Երկնքում։

Հիսուս. - Եթե հավիտենական կյանք ես ուզում, ուրեմն պահի՛ր իմ պատվիրանները։ մի՛ գողացիր, մի՛ շնացիր, մի՛ ստիր, մի՛ սպանիր, պատվի՛ր քո հորն ու մորը։

Տղամարդ. - Ես այս պատվիրաններն իմ ողջ կյանքի ընթացքում պահել եմ։

Արդյոք դու էլ կկարողանա՞ս նույն պատասխանը տալ։

Հիսուս. - Ուրեմն վաճառի՛ր քո ողջ ունեցվածքը և տո՛ւր աղքատներին, ապա արի՛ և Ի՛նձ հետևիր։

Երբ երիտասարդ իշխանը լսեց դա, ցնցվեց, քանի որ նա շատ-շատ հարուստ էր։ Ցավոք սրտի, նա հեռացավ։ գումարը նրա համար ավելի կարևոր էր, քան Հիսուսը և հավիտենական կյանքը։

Աղջիկ. - Մեկը չի՞ կարող հարուստ լինել և հետևել Հիսուսին։

Իհա՛րկե կարող է։ Հարցը նրանում է, թե որն է առաջնային քեզ համար։ Արի՛ մի փորձ կատարենք։

Աղջիկ. - Մոմն ինչի՞ համար է։

Ես մոմը համեմատում եմ Հիսուսի հետ, ով աշխարհի Լույսն է։

Տղա. - Կարո՞ղ եմ ես վառել։ (Լուցկու ձայն)։

Ի՞նչ կլինի, եթե հարյուր հազար դրամը պահեմ այս մոմի վերևում։

Աղջիկ. - Գումարը կծածկի մոմի լույսը։

Տղա. - Ա՛յ հիմա հասկացա։ Նրա համար գումարը ամենբարձր արժեքն էր, իսկ Հիսուսը երկրորդ տեղում էր։

Աղջիկ. - Դա նրան բաժանում էր Հիսուսից։

Այդ ամենը այլ կերպ կարող էր ավարտվել։ Հիմա ես գումարը կդնեմ մոմի ներքևում։

Տղա. - Հիմա Հիսուսը առաջնային տեղում է, իսկ գումարը շողում է։

Տեսնո՞ւմ ես, թե որքան անհրաժեշտ է առաջնահերթությունները կարևորելը։ Հարուստ իշխանի կյանքում գումարն առաջնային էր, դրա համար էլ, ինչպես գիտենք, նա կորցրեց հավիտենական կյանքը Երկնքում։

Շատ տխուր է, որ պատմությունն այսպես ավարտվեց։

Հուսով եմ, որ քո կյանքը Հիսուսի հետ կունենա ուրախ ավարտ։ Շարունակի՛ր ինքդ քեզ հարցնել, միգուցե քո կյանքում էլ կան բաներ, որոնք Հիսուսից առաջ են գտնվում։


Հերոսներ՝ հերոսներ, տղամարդ, Հիսուս, աղջիկ, տղա։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on March 11, 2020, at 10:11 AM | powered by PmWiki (pmwiki-2.2.109)