STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 107 (Lame excuses)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

107. Ծույլ պատճառաբանություններ


Դավիթը շատ է սիրում ընթերցել Մարկ Տվեն, Անդերսեն։ Նա կարդացել է նրանց բոլոր գրքերը, բայց կա մի գիրք, որից նա չի ոգևորվում։

Դավիթ. - Աստվածաշունչը պարզապես ինձ համար չէ։

Աղջիկ. - Ինչո՞ւ։

Դավիթ. - Դրա մեջ շատ բաներ կան, որոնք չեմ հասկանում։

Աղջիկ. - Դա ուղղակի ծույլի պատճառաբանություն է։ Ես վստա՛հ եմ, որ գոնե մի բան կհասկանաս։

Դավիթ. - Օրինա՞կ։

Աղջիկ. - Օրինակ՝ չպե՛տք է գողանաս։

Այս խոսքերը Դավթին հարվածեցին նետի պես։ Նա կարմրեց և արագ հեռացավ։

Երբևէ լսե՞լ ես, որ Աստվածաշունչը գրքերի Գիրքն է։

Դավիթ. - Երբ տպագրական մեքենաները հայտնագործվեցին, Աստվածաշունչն առաջին գիրքն էր, որ հրատարակվեց։

Աղջիկ. - Աստվածաշունչը թարգմանվել է ավելի քան 1600 լեզուներով։

Դավիթ. - Ամենափոքրիկ Աստվածաշունչը տպագրվել է Անգլիայում, այն ունի լուցկու տուփի չափ։

Աղջիկ. - Աշխարհի ամենամեծ Աստվածաշունչը պատրաստված է փայտից և ավելի քան տասնմեկ տոննա է կշռում։

Դավիթ. - Աստվածաշունչն ամենասիրված գիրքն է, բայց շատերի կողմից նաև ատելի է։

Աղջիկ. - 40 մարդիկ են գրել այն, ինչ ասել է Աստված. Նա է Աստվածաշնչի հեղինակը։

Դավիթ. - Ով կարդում է Աստվածաշունչը և հավատում է Աստծո Խոսքին, նոր մարդ է դառնում։ Ուրիշ ոչ մի գիրք այսպես չի կարող փոխել մարդուն։

Աղջիկ. - Աստվածաշունչն ունի մոտ երեք միլիոն տառ։ Եթե ամեն օր չորս գլուխ կարդաս, մեկ տարում կվերջացնես Աստվածաշունչը։

Դավիթ. - Մի մարդ կա Անգլիայում, ով արդեն 100 անգամ կարդացել է Աստվածաշունչը։

Մեկը տեսավ իր ընկերոջ Աստվածաշունչը, որի վրա փամփուշտի տեղեր կային։ Նա մտածեց, որ դա շատ վատ վերաբերմունք է Աստվածաշնչի հանդեպ։ Ո՞վ կհամարձակվեր այսքան վատ վարվել Աստծո Խոսքի հետ։ Նա ապշած էր։

Նրա ընկերը հասկացավ, թե ինչ է նա մտածում։

Տղամարդ. - Ես շնորհակալ եմ փամփուշտի տեղերով իմ Աստվածաշնչի համար, քանի որ այն փրկել է իմ կյանքը։ Պատերազմի ժամանակ ես զինվոր էի և կռվում է առաջին գծում։ Մենք սողալով գնում էինք այս տեղից այն տեղը։ Ես հանկարծ ուժեղ հարված զգացի կրծքավանդակիս մոտ։ Ի՞նչ էր պատահել։ Թշնամու գնդակը ինձ էր հարվածել, բայց ես միշտ ինձ հետ ունեի գրպանի փոքրիկ իմ Աստվածաշունչը։ Փամփուշտը պատռելով անցել էր Աստվածաշնչի միջով, իսկ ես թեթև քերծվածք ստացա։ Եթե Աստվածաշունչը ինձ հետ չլիներ, փամփուշտն ուղիղ սրտիս կդիպչեր։ Այն փրկել է իմ կյանքը ոչ թե մեկ, այլ երկու անգամ։ Առաջին անգամ այն փրկեց, երբ կարդացի, որ Հիսուսն է միակը, Ով կարող է ինձ իմ մեղքերից փրկել, իսկ երկրորդ անգամ այն փրկեց ինձ մահացու փամփուշտից։

Ես ամեն օր կարդում եմ Աստվածաշունչը, իսկ դո՞ւ։ Եթե Աստվածաշունչ ուզենաս, գրի՛ր ինձ։ Աստվածաշունչն ասում է։ «Քո խոսքը ճրագ է ոտքերիս և լույս՝ շավիղներիս» (Սաղմոս 119։105)։

Այս լույսը քեզ ցույց է տալիս ճանապարհը, որ չկորչես, այլ գտնես ճանապարհը դեպի Աստված։


Հերոսներ՝ հեղինակ, Դավիթ, աղջիկ, տղամարդ։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:57 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)