STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 097 (Whoever won’t listen 1)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

97. Ով չի լսում 1


(Թակոցի ձայն)։

Առաջին տղամարդ. - Նա նորից սկսեց։

Կին. - Նա ինձ խանգարում է։

Երկրորդ տղամարդ. - Նա բոլոր ժամանակների ամենամեծ տարօրինակն է։ Անձրև է գալու. դա երևի Աստված է նրան ասել։

Աստված իսկապես նրան ասել էր դա։

Աստված խոսեց. «Ես որոշում եմ կայացրել։ Ես ոչնչացնելու եմ երկրի վրա գտնվող յուրաքանչյուր մարդու. նրանց խորհուրդներն ու արարքներն ավելի ու ավելի են չարանում»։

Նոյը միակ մարդն էր, որ հնազանդվում էր Աստծուն, իսկ սրա համար նա քաջալերանքի կարիք ուներ։ Նա իրեն հեռու էր պահում չարությունից։ Նա հաստատուն մնաց և արեց այն, ինչ Աստված ասաց իրեն։ Աստված նրանով ուրախ էր։

Աստված խոսեց. «Նո՛յ, փայտից տապա՛ն պատրաստիր։ ես ջրհեղեղ եմ անելու։ Ամեն կենդանի արարած խորտակվելու է։ Բայց ես փրկելու եմ քեզ, քո կնոջը, որդիներիդ և իրենց կանանց»։

Նոյն արեց ամեն բան, ինչ Աստված ասաց նրան։ Նա իր որդիների հետ միասին տապան պատրաստեց՝ հետևելով Աստծո հրահանգներին։ Գրեթե 152 մետր երկարությամբ, 22 մետր լայնությամբ և 12 մետր բարձրությամբ։ Ներսը բաժանված էր երեք մասի։ Տապանն ուներ մեկ դուռ և տանիքին մեկ պատուհան։ Այն ներսից և դրսից պատված էր խեժով։

Պատկերացնո՞ւմ եք, թե հարևաններն ինչպես էին ծաղրում նրանց։

Առաջին տղամարդ. - Նոյը խելագար է։ Որտեղի՞ց է ջուրը գալու, որ նավը լողա։

Երկրորդ տղամարդ. - Ես երբեք չեմ տեսել։ Նո՛յ, դադարեցրո՛ւ ինչ որ անում ես և սկսի՛ր կյանքը վայելել։

Նոյը կանգ չառավ։ Նա շարունակում էր անել այն, ինչ Աստված էր ասում։ Շատ տարիների դժվարին աշխատանքից հետո տապանը վերջապես պատրաստ էր։

Աստված խոսեց. «Նո՛յ, ընտանիքիդ հետ տապան բարձրացի՛ր։ Յուրաքանչյուր կենդանուց վերցրո՛ւ երկուական, նաև բավարար ուտելիք նրանց համար։ Եվս մեկ շաբաթ, և քառասուն օր ու քառասուն գիշեր անդադար անձրևելու է»։

Նոյը անձրև չէր տեսնում, բայց նա շարունակում էր անել այն, ինչ Աստված էր ասում։ Նա իր ընտանիքի հետ մտավ տապանը։ Կենդանիները եկան։ Թվում էր, թե նրանք հասկանում էին, որ վտանգ է մոտենում։

Նրանք բոլորը մտան նավի միակ դռնով։

Աստված ինքը Նոյի հետևից փակեց դուռը։ Նա փրկեց նրանց, ովքեր վստահեցին և հնազանդվեցին Իրեն։

Իսկ մյուսնե՞րը։ Նրանք չհավատացին Աստծուն։

Ընկավ անձրևի առաջին կաթիլը, և մարդիկ հանկարծ հասկացան, որ Աստված անում է այն, ինչ ասում է։

Հաջորդ թողարկմանը կպատմեմ, թե ինչ եղավ հետո։


Հերոսներ՝ հեղինակ, երկու տղամարդ, կին, Աստված։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:55 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)