STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 098 (Punishments and promises 2)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

98. Պատիժներ և խոստումներ 2


Կին. - Ե՞րբ է դադարելու անձրևը։

Տղամարդ. - Միգուցե Նոյը ճիշտ էր։

(Անձրևի առաջին կաթիլների ձայն)։

Բոլորը. - Օգնե՛ք մեզ… Նո՛յ, բացի՛ր, մեզ նե՛րս թող։

Արդեն շատ ուշ էր։ Աստված Ինքն էր փակել դուռը։ Մարդիկ չէին հնազանդվել Նրան և այժմ ստիպված էին կրել հետևանքները։ Այսպես է պատահում այն մարդկանց, ում որոշումները դեմ են Աստծուն։

Ջուրն ավելի ու ավելի էր բարձրանում։ Եղավ այնպես, ինչպես Աստված էր ասել։ 40 օր ու 40 գիշեր անձրևում էր, անձրևում էր ու անձրևում։

Հուսահատված մարդիկ տանիքների ու սարերի վրա էին բարձրանում։ Բայց նույնիսկ ամենաբարձր կետը անցավ հինգ մետր ջրի տակ։ Մեծ ջրհեղեղից բոլոր կենդանի արարածները խեղդվեցին։ Փրկվեցին միայն Նոյը և նրա հետ տապանում գտնվող բոլոր մարդիկ։

Մի ամբողջ տարի տևեց, մինչև ջուրը նահանջեց։

Նոյ. - Հետաքրքիր է, երկիրը նորից չո՞ր է։ Ես մի ագռավ կուղարկեմ։

Նոյը նույնն արեց աղավնու հետ։ Նա ուզում էր տեսնել, թե թռչունները դրսում ինչ-որ տեղ կգտնե՞ն վայրէջք կատարելու համար։ Բայց նրանք չգտան չոր տեղ և վերադարձան տապան։ Անցավ մեկ շաբաթ։

Նոյ. - Ես մեկ այլ աղավնի էլ բաց կթողնեմ։

(Պատուհանը բացվելու և թռչնի թևերի ձայն)։

Նոյի կին. - Տեսե՜ք, նա կանաչ ճյուղ է բերում։

Նոյ. - Հիմա արդեն երկար չի տևի։

Երբ Նոյը երրորդ անգամ աղավնուն բաց թողեց, այն այլևս չվերադարձավ։

Մեկ տարուց հետո ջուրը ցամաքել էր, և երկիրը նորից չոր էր։

Աստված խոսեց. «Նո՛յ, ընտանիքիդ հետ դո՛ւրս արի տապանից։ Եվ բոլոր թռչուններն ու կենդանիները նույնպես թող դուրս գան տապանից։ Աճե՛ք և շատացե՛ք երկրի վրա»։

Նրանք, ովքեր փրկվել էին, դուրս եկան տապանից դեպի չոր գետնի վրա։

Ի՞նչը կլիներ առաջին բանը, որ կանեիր, եթե Նոյի փոխարեն լինեիր։

Նա զոհասեղան պատրաստեց Աստծո համար և զոհ մատուցեց։ Ահա այսպես նա իր փրկության համար շնորհակալություն հայտնեց Աստծուց։ Նոյը Աստծուն էր տվել իր կյանքը և հաճեցնում էր Նրան։

Աստված խոսեց. «Ես այլևս երկիրը ջրհեղեղով չե՛մ ոչնչացնելու, մինչ երկրի վրա ամառ ու ձմեռ, ցերեկ ու գիշեր կլինի։ Ես քեզ հետ պայման կկապեմ, որի նշանը ծիածանը կլինի»։

Երկնքում հայտնվեց առաջին ծիածանը։ ի՜նչ հիանալի գույներ էին։ Այն այսօր էլ հիշեցնում է, որ Աստված հավատարիմ է։ Նա պահում է Իր խոստումը։ Դու կարող ես 100%-ով վստահել Նրան։ Մտածի՛ր Նրա մասին, երբ հաջորդ անգամ ծիածան կտեսնես։


Հերոսներ՝ հեղինակ, երկու տղամարդ, կին, Նոյ, Նոյի կին, Աստված։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:55 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)