Home -- Armenian -- Perform a PLAY -- 043 (Good news 2)
43. Բարի լուրը 2
Դեպի շուկա ճանապարհը հոգնեցուցիչ էր։ Թի-Ֆամն ու իր մայրիկը կարտոֆիլով լի զամբյուղներ էին տանում՝ իրենց գլխին դրած։ Հույս ունեին, որ շատ գումար կստանան, և տիկին Օրեստիլը իր աղջկան կկարողանա նոր զգեստ գնել։ Միակ զգեստը, որ ուներ, արդեն շատ հին էր և վրան ծակեր կային։ Թի-Ֆամի ծնողներն աղքատ էին։ Նրա հայրը լավագույն զոհաբերությունն էր մատուցում չար ոգիներին, սակայն նրանց սրտում երբեք խաղաղություն չէր լինում։ Հանկարծ Թի- Ֆամը սկսեց Մարիի մասին մտածել։ Իր ընկերն այլևս թալիսման չէր կրում, քանի որ նա արդեն քրիստոնյա էր։
Նրանք վերջապես հասան շուկա։ Եռուզեռ էր։
Վաճառական. - Թարմ բանջարեղե՜ն։ Հիանալի լոբինե՜ր։
Վաճառական. - Նոր բերքից եգիպացորե՜ն։
Վաճառական. - Էժա՜ն է, այստեղ ամեն բան էժա՜ն է։
Տիկին Օրեստիլն իր զամբյուղը դրեց մի տղամարդու առաջ։ Նա քննադատաբար ուսումնասիրում էր ապրանքը։
Վաճառական. - Ես կարծում եմ՝ այսքան չարժե։ Որդե՛ր. կարտոֆիլի մեջ շատ որդեր կան։
Հիասթափված և շատ քիչ գումարով տիկին Օրեստիլն ավարտեց իր առևտուրը։ Սակայն Թի-Ֆամը հրաշքի ականատեղ եղավ։ Մի բարի մարդ գնեց նրա զամբյուղի ամբողջ կարտոֆիլը։ Նա չգիտեր, որ այս բարի մարդու շնորհիվ է իր ընկերը դարձել քրիստոնյա։ Իր աշխատած գումարով Թի-Ֆամն իրեն գեղեցիկ զգեստ գնեց։ Նա շատ ուրախ էր։
Ավելի ուշ նա կրկին հանդիպեց Վիկտորին։
Թի-Ֆամ. - Նայի՛ր, սա այն մարդն է, ով գնեց մեր ամբողջ կարտոֆիլը։ Այդ ի՞նչ գիրք է նրա ձեռքին։
Թի-Ֆամն ու իր մայրիկը անշարժ կանգնած լսում էին, թե ինչ է նա մարդկանց ասում.
Վիկտոր. - Ես լավ լուր ունեմ ձեզ համար։ Աստված սիրում է քեզ և ուզում է խաղաղություն տալ ձեր սրտին, որ այլևս չվախենաք։
Տիկին Օրեստիլ. - Թի-Ֆա՛մ, ես հավատում եմ, որ նա ճշմարտություն է խոսում։
Երբ Օրեստիլը՝ կախարդ-բժիշկը, իմացավ, որ իր կինը լսել է Վիկտորին, բարկացած բղավեց։
Օրեստիլ. - Վիկտորը քեզ խաբել է։ Մի՛ հավատա նրան։ Ոգիները մեր հախից կգան։
Տիկին Օրեստիլ. - Օրեստի՛լ, ես իմ սրտում խաղաղություն ունեմ։ Վիկտորի Աստվածն ավելի ուժեղ է, քան չար ոգիները։
Այդ պահին Օրեստիլը Թի-Ֆամի նոր զգեստը վերցրեց, կտորե խաղալիք պատրաստեց և բազմաթիվ ասեղներ խրեց դրա մեջ։
Օրեստիլ. - Սա Վիկտո՛րն է։ Նա պետք է մահանա։ Ասեղներն իրենց գործը կանեն։
Թի-Ֆամը զարմացած էր։ Իր հայրը երբևէ այսպիսի բան չէր արել։
Ո՞վ է ուժեղ. Կախարդ-բժշկի անե՞ծքը, թե՞ Հիսուսը։
Պարզելու համար լսի՛ր հաջորդ թողարկումը։
Հերոսներ` հեղինակ, տիկին Օրեստիլ, Թի-Ֆամ, վաճառական, Վիկտոր, Օրեստիլ։
© Copyright: CEF Germany