STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 044 (The witch doctor rants 3)

Previous Piece -- Next Piece

DRAMAS -- perform them for other children!
Plays for children to perform

44. Կախարդ-բժիշկը ծաղրում է 3


Թի-Ֆամ. - Մայրի՛կ, անձրև է սկսվում։

Մայրիկ. - Հրաշալի՛ է, Թի-Ֆա՛մ, քանի որ այն մաքրում է փոշին։

Թի-Ֆամ. - Մենք չենք տեսել Վիկտորին։ Նա մահացե՞լ է։

Մայրիկ. - Ես չեմ հավատում։

Թի-Ֆամ. - Բայց հայրիկն ասաց, որ չար ոգիները կսպանեն նրան, քանի որ նա միշտ Հիսուսի մասին է խոսում։

Մայրիկ. - Ես հավատում եմ, որ նրա Աստվածն ավելի հզոր է։ Ա՜խ, ո՛տքս։

Թի-Ֆամի մայրիկն ընկավ և վնասեց ոտքը։ Հիմա ինչպե՞ս պետք է տուն վերադառնա։ Հորդառատ անձրևի տակ նրանք հասան միսիոների տուն և թակեցին դուռը։ Եվ ո՞վ բաց արեց այն։ Վիկտո՛րը։ Նա ո՛ղջ էր։

Վիկտոր. - Նե՛րս եկեք։ Կարող եք կրակի մոտ չորացնել ձեր հագուստը։

Մինչ նա խնամում էր մայրիկի ոտքը, Թի-Ֆամը բղավեց։

Թի-Ֆամ. - Դու մահանալո՛ւ ես։ Իմ հայրը անիծել է քեզ, որ մահանաս։ Ես վախենո՛ւմ եմ։ Մենք չպե՛տք է այստեղ մնանք։

Վիկտոր. - Դու չպե՛տք է վախենաս։ Անեծքն ինձ վրա չի կարող ազդել, քանի որ Հիսուսն իմ Տերն է և կպաշտպանի ինձ։

Մայրիկ. - Վիկտո՛ր, ես քեզ շուկայում լսել եմ։ Ես հավատացի քո խոսքերին և այդ պահից սկսած սրտումս խաղաղություն ունեմ։

Խոսակցությունը մայրիկի հետ շատ լավ էր ընթանում, սակայն Թի-Ֆամը դեռ վախենում էր իր հայրիկից։ Եթե նա մի օր իմանա սրա մասին։ Նրանք հոգնած էին, երբ հասան տուն։ Եղանակը գնալով ավելի ու ավելի էր վատանում։ Անդադար ամպրոպ էր և անձրև։ Գետերը դուրս եկան իրենց ափերից, փողոցները մաքրվեցին, բայց դեռ թույլատրված չէր տնից դուրս գալ։ (Դռան թակոց)։

Թի-Ֆամ. - Ո՞վ է։ (Դուռը բացվելու ձայն)։

Օրեստիլ. - Վիկտո՛ր, ինչո՞ւ ես եկել։

Վիկտոր. - Սողանք է եղել։ Անբարենպաստ պայմանների պատճառով քարի կտորներ են պոկվել։ Հեռացե՛ք տնից, հակառակ դեպքում կթաղվեք ցեխի մեջ։

Օրեստիլ. - Հիմարությո՛ւն։ Մենք մնում ենք այստեղ։ Ոգիները կպաշտպանեն մեզ։

Վիկտոր. - Նրանք չեն կարող ձեզ օգնել։ Միայն կենդանի Աստված կարող է օգնել, եթե հավատաք Նրան։

Օրեստիլ. - Ես չե՛մ ուզում դա լսել։ Հեռացի՛ր։ Դո՛ւրս գնա իմ տնից։

Մինչ Վիկտորը կհեռանար, նա տիկին Օրեստիլին քաջալերեց՝ ասելով։

Վիկտոր. - Տիկի՛ն Օրեստիլ, Աստված ձեզ հետ է։

Վիկտորը նոր էր հեռացել, երբ Օրեստիլը վերցրեց իր ամենամեծ դանակը և զայրացած դուրս գնաց տնից։

Թի-Ֆամ. - Կանգնի՛ր հայրիկ, մի՛ արա դա։

Շարունակությունը հաջորդ թողարկմանը։


Հերոսներ` հեղինակ, մայրիկ, Թի-Ֆամ, Վիկտոր, Օրեստիլ։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on March 11, 2020, at 12:21 PM | powered by PmWiki (pmwiki-2.2.109)