STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 031 (Alarm on the farm)

Previous Piece -- Next Piece

DRAMAS -- perform them for other children!
Plays for children to perform

31. Ահազանգ ագարակում


Ճանաչո՞ւմ ես Թոմին։ Նա ապրում է Հարավային Աֆրիկայում՝ ագարակում։ Իր ծննդյան օրը նրան իրական ճուտիկ նվիրեցին։ Թոմը ինքնուրույն էր խնամում այս ճուտիկին։ Աստիճանաբար այդ ճուտիկը մեծացավ և դարձավ հավ։ Դեղին փափուկ մաշկը վերափոխվեց սպիտակ փետուրների, դրա համար էլ Թոմը նրան անվանեց Ձյունիկ։ Գոմում նա բույն պատրաստեց նրա համար, և ամեն անգամ, երբ Ձյունիկը ձու էր ածում, բարձր կանչում էր, որ բոլորն իմանան։

(Հավի ձայն)։

Ձյունիկը դադարեց ձու ածելուց, երբ դաշտում ցորենն ավելի ու ավելի էր բարձրանում։

Թոմ. - Մայրի՛կ, ի՞նչ է պատահել Ձյունիկին։ Նա այլևս ձու չի ածում և անհետանում է ցորենի դաշտում։

Մայրիկ. - Սպասի՛ր, Թո՛մ։

Մայրիկը խորհրդավոր ժպտում էր։ Եվ մի քանի շաբաթ անց Թոմը հասկացավ, թե ինչու։

Թոմ. - Մայրի՛կ, մայրի՛կ, նայի՛ր։

Ձյունիկը ճուտիկների մի ամբողջ խմբով դուրս եկավ դաշտից։ Թոմը շատ երջանիկ էր։

(Ազդանշան)։

Մի օր հրդեհի ազդանշանի ձայն լսվեց։ Ցորենի դաշտն այրվում էր։ Կրակը գրեթե հասել էր ագարակի տանը։

Թոմ. - Որտե՞ղ է Ձյունիկը։ Մի՞թե նա…

Թոմը չէր ցանկանում իր միտքն անգամ ավարտել. նա փնտրում էր ամբողջ դաշտում։ Ի՞նչ էր դա։ Նա իր ոտքերի մոտ տեսավ այրված Ձյունիկին։ Թոմը բարձրացրեց նրան. հավի տակ վախեցած ճուտիկներն էին թաքնված։

Թոմ. - Ինչպե՞ս սա պատահեց։

Մայրիկ. - Կենդանիները զգում են, երբ վտանգը մոտենում է։ Երբ կրակը մոտեցել է, ճուտիկները պաշտպանություն են փնտրել։ Հավը կարող էր փախչել, սակայն փոքր ճուտիկները չէին կարող։ Ձյունիկը սիրում էր իր փոքրիկներին, նա տարածեց իր թևերը ճուտիկների վրա։ Նա զոհեց իրեն, որ իր ձագուկները ողջ մնան։

Հայրիկ. - Եվ Հիսուսի սերը կարող ենք համեմատել սրա հետ։ Թո՛մ, միշտ հիշի՛ր, որ Հիսուսը հոժարությամբ տվեց Իր կյանքը, որ կարողանանք ապրել։


Հերոսներ՝ հեղինակ, Թոմ, մայրիկ, հայրիկ։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on March 11, 2020, at 11:47 AM | powered by PmWiki (pmwiki-2.2.109)