STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 030 (Meeting Jesus)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

30. Հանդիպում Հիսուսի հետ


Երբևէ երազե՞լ ես ապրել 2000 տարի առաջ և հանդիպել Հիսուսին, որր տեսնեիր և լսեիր Նրան։

-Մերի՛, իսկ քեզ մոտ ինչպե՞ս դա եղավ։ Ե՞րբ հանդիպեցիր Հիսուսին։

Մերի. - Մեր տանը մայրիկիս կազմակերպած երեխաների համար նախատեսված միջոցառման ժամանակ։ Մենք խոսեցինք այն մասին, որ միայն Հիսուսի օգնությամբ կարող ենք գնալ Երկինք, և որ Նա կարող է մեր բոլոր մեղքերը ներել, քանի որ խաչվել է մեզ համար։ Եվ ես մտածեցի, եթե մեկը, ով երբեք մեղք չի գործել, այսպիսի հրաշալի բան է արել ուրիշների համար, պետք է, որ մեզ շատ սիրի։ Եվ ես որոշեցի Նրան իմ սիրտ հրավիրել։

-Ինչպե՞ս արեցիր դա։

Մերի. - Ես աղոթեցի։

-Իսկ ի՞նչ եղավ դրանից հետո։

Մերի. - Դրանից հետո ես Նրան կարող էի պատմել ամեն բան, ինչ ինձ տխրեցնում էր, և կարող էի շնորհակալություն հայտնել Իր օգնության համար։ Նա ինձ նոր մարդ դարձրեց, և ես գիտեմ, որ ես միշտ ունեմ Մեկին, ում կարող եմ վստահել, և Նա երբեք ինձ չի հիասթափեցնի։

-Սո՛նա, դու նո՞ւյնպես հանդիպել ես Հիսուսին։ Պատմի՛ր, թե ինչպես դա եղավ։

Սոնա. - Երգի միջոցով, որը ես շատ եմ սիրում։ (Հնչում է երաժշտություն)։

Բոլորի համար Քո սերը նույնն է.
Թե հարուստի, թե աղքատի,
Թե մեծի և թե փոքրի։
Աստված բացում է դուռը բոլորի համար.
Ամեն մեկի համար, ով փնտրում է Նրան։
Նա վերցնում է հանցանք, փոխարենը՝ տալիս է Իր սերը։
Քանի որ միշտ պահում է Իր Խոսքը։

Մինչ երգում էի այդ երգը, հասկացա, որ այն ինձ համար է։ Այդ երեկո ես մայրիկիս հետ խոսեցի դրա մասին և աղոթեցի նրա հետ։ Ահա այսպես հանդիպեցի Հիսուսին։ Ես խնդրեցի Նրան գալ իմ կյանք։ Եվ ես զգացի՝ ասես մի ծանր բեռ ընկավ ուսերիցս․ ես ազատություն զգացի։ Համենայնդեպս, ոչ ոք չպետք է երկմտի Հիսուսին հանդիպե՞լ, թե՞ ոչ։ դա հիանալի բան է։

Հիսուսն ուզում է, որ ճանաչես Իրեն, քանի որ սիրում է քեզ։

Նա ասաց։ «Ով որ ինձ գա, Ես նրան երբեք դուրս չպիտի անեմ» (Հովհաննես 6:37)։

Ինչո՞ւ չես անում այն, ինչ Մերին արեց․ խոստովանի՛ր մեղքերդ, նաև այն, ինչ Սոնան արեց։ խնդրի՛ր Նրան, որ գա քո կյանք։ Հիսուսը պատասխանում է աղոթքներին։ Դու կդառնաս Աստծո զավակը։


Հերոսներ` հեղինակ, Մերի, Սոնա։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:41 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)