STORIES for CHILDREN by Sister Farida(www.wol-children.net) |
|
Home عربي |
Home -- Armenian -- Perform a PLAY -- 030 (Meeting Jesus) This page in: -- Albanian -- Arabic? -- ARMENIAN -- Aymara -- Azeri -- Bengali -- Bulgarian -- Cebuano -- Chinese -- English -- Farsi -- French -- Fulfulde -- German -- Greek -- Guarani -- Hebrew -- Hindi -- Indonesian -- Italian -- Japanese -- Kazakh -- Korean -- Kyrgyz -- Macedonian -- Malayalam? -- Platt (Low German) -- Portuguese -- Punjabi -- Quechua -- Romanian -- Russian -- Serbian -- Slovene -- Spanish-AM -- Spanish-ES -- Swedish -- Swiss German? -- Tamil -- Turkish -- Ukrainian -- Urdu -- Uzbek
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար
30. Հանդիպում Հիսուսի հետԵրբևէ երազե՞լ ես ապրել 2000 տարի առաջ և հանդիպել Հիսուսին, որր տեսնեիր և լսեիր Նրան։ -Մերի՛, իսկ քեզ մոտ ինչպե՞ս դա եղավ։ Ե՞րբ հանդիպեցիր Հիսուսին։ Մերի. - Մեր տանը մայրիկիս կազմակերպած երեխաների համար նախատեսված միջոցառման ժամանակ։ Մենք խոսեցինք այն մասին, որ միայն Հիսուսի օգնությամբ կարող ենք գնալ Երկինք, և որ Նա կարող է մեր բոլոր մեղքերը ներել, քանի որ խաչվել է մեզ համար։ Եվ ես մտածեցի, եթե մեկը, ով երբեք մեղք չի գործել, այսպիսի հրաշալի բան է արել ուրիշների համար, պետք է, որ մեզ շատ սիրի։ Եվ ես որոշեցի Նրան իմ սիրտ հրավիրել։ -Ինչպե՞ս արեցիր դա։ Մերի. - Ես աղոթեցի։ -Իսկ ի՞նչ եղավ դրանից հետո։ Մերի. - Դրանից հետո ես Նրան կարող էի պատմել ամեն բան, ինչ ինձ տխրեցնում էր, և կարող էի շնորհակալություն հայտնել Իր օգնության համար։ Նա ինձ նոր մարդ դարձրեց, և ես գիտեմ, որ ես միշտ ունեմ Մեկին, ում կարող եմ վստահել, և Նա երբեք ինձ չի հիասթափեցնի։ -Սո՛նա, դու նո՞ւյնպես հանդիպել ես Հիսուսին։ Պատմի՛ր, թե ինչպես դա եղավ։ Սոնա. - Երգի միջոցով, որը ես շատ եմ սիրում։ (Հնչում է երաժշտություն)։ Բոլորի համար Քո սերը նույնն է. Մինչ երգում էի այդ երգը, հասկացա, որ այն ինձ համար է։ Այդ երեկո ես մայրիկիս հետ խոսեցի դրա մասին և աղոթեցի նրա հետ։ Ահա այսպես հանդիպեցի Հիսուսին։ Ես խնդրեցի Նրան գալ իմ կյանք։ Եվ ես զգացի՝ ասես մի ծանր բեռ ընկավ ուսերիցս․ ես ազատություն զգացի։ Համենայնդեպս, ոչ ոք չպետք է երկմտի Հիսուսին հանդիպե՞լ, թե՞ ոչ։ դա հիանալի բան է։ Հիսուսն ուզում է, որ ճանաչես Իրեն, քանի որ սիրում է քեզ։ Նա ասաց։ «Ով որ ինձ գա, Ես նրան երբեք դուրս չպիտի անեմ» (Հովհաննես 6:37)։ Ինչո՞ւ չես անում այն, ինչ Մերին արեց․ խոստովանի՛ր մեղքերդ, նաև այն, ինչ Սոնան արեց։ խնդրի՛ր Նրան, որ գա քո կյանք։ Հիսուսը պատասխանում է աղոթքներին։ Դու կդառնաս Աստծո զավակը։ Հերոսներ` հեղինակ, Մերի, Սոնա։ © Copyright: CEF Germany |