Home -- Armenian -- Perform a PLAY -- 028 (The very first Easter)
28. Առաջին Զատիկը
Այսօր ե՞րբ ես արթնացել։
Մարիամն ու իր ընկերները շատ շուտ էին արթնացել։ Նրանց սրտերը շատ տխուր էին։ Ա՜խ, եթե Հիսուսը դեռ ողջ լիներ։ Մի քանի օր առաջ Նա մահացավ խաչի վրա։ Երբ մտածում էին դրա մասին, սկսում էին լաց լինել։
Արևածագին նրանք գնացին Հիսուսի գերեզմանի մոտ։
Ընկեր. - Մարիա՛մ, նայի՛ր, քարը մի կողմ է գլորված։ Այնտե՛ղ, հրեշտա՛կ…
Հրեշտակ. - Մի՛ վախեցեք, ես գիտեմ, որ Հիսուսին եք փնտրում։ Նա այստեղ չէ։ Նա հարություն է առել։
Հույս արթնացավ նրանց մեջ։ Իհա՛րկե։ Հիսուսը նախապես նրանց ասել էր, որ պետք է մահանա և հետո երրորդ օրը հարություն առնի։ Ինչպե՞ս կարող էին մոռանալ դա։
Հրեշտակ. - Եկե՛ք և տեսե՛ք այն վայրը, որտեղ դրել էին Նրան։
Կանայք նայեցին գերեզմանի ներսը. այն դատարկ էր։
Հրեշտակ. - Գնացե՛ք և պատմե՛ք աշակերտներին։
Մեծ ուրախությամբ և զարմանքով լի սրտերով նրանք հեռացան գերեզմանից։ Հիսուսը ո՛ղջ է։
Մի քանի օրերի ընթացքում նրանք հանդիպեցին Նրան, տեսան Նրան, դիպան Նրան, խոսեցին Նրա հետ։
Հիսուս. - Մի՛ վախեցեք։ Գնացե՛ք և պատմե՛ք ուրիշներին։
Եվ նրանք հենց այդպես էլ արեցին։
Մարիամ. - Հիսուսը ո՛ղջ է։
Ընկեր. - Նա հարություն է առել։
Մարիամ և ընկեր. - Գերեզմանը դատարկ է։
(Այս նախադասությունը կարդալու ընթացքում թող հնչի հանդարտ երաժշտություն)։
Աստվածաշնչում Հիսուսն ասում է քեզ։ «Ես եմ հարությունը և կյանքը։ ով հավատում է Ինձ, թեև մեռնի, պիտի՛ ապրի» (Հովհաննես 11։25)։
Իսկ դո՞ւ, հավատո՞ւմ ես։
Ես քեզ հրաժեշտ կտամ այնպես, ինչպես քրիստոնյաներն են Զատկի օրը միմյանց դիմում։
«Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»։
Հերոսներ` հեղինակ, Մարիամ, Մարիամը ընկեր, հրեշտակ, Հիսուս։
© Copyright: CEF Germany