STORIES for CHILDREN by Sister Farida(www.wol-children.net) |
|
Home عربي |
Home -- Armenian -- Perform a PLAY -- 140 (Dream job 1) This page in: -- Albanian -- Arabic? -- ARMENIAN -- Aymara -- Azeri -- Bengali -- Bulgarian -- Cebuano -- Chinese -- English -- Farsi -- French -- Fulfulde -- German -- Greek -- Guarani -- Hebrew -- Hindi -- Indonesian -- Italian -- Japanese -- Kazakh -- Korean -- Kyrgyz -- Macedonian -- Malayalam? -- Platt (Low German) -- Portuguese -- Punjabi -- Quechua -- Romanian -- Russian -- Serbian -- Slovene -- Spanish-AM -- Spanish-ES -- Swedish -- Swiss German? -- Tamil -- Turkish -- Ukrainian -- Urdu -- Uzbek
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար
140. Երազանքների աշխատանք 1Զգո՛ւյշ, թեյը տաք է։ (Գդալը բաժակի մեջ ընկնելու ձայն)։ Հադսնը գրեթե վառելու էր իր լեզուն։ Անգլիայում՝ Հադսնների ընտանիքում, թեյախմության ժամ էր. շատ հետաքրքրական է գնալ 150 տարի հետ։ Այդ ժամանակ հայրը միշտ պատմում էր հեռավոր Չինաստանի մասին։ Հանկարծ նա լրջացավ։ Հայր. - Չե՛մ հասկանում՝ ինչո՞ւ ավելի շատ միսիոներներ չեն գնում Չինաստան։ Միլիոնավոր չինացիներ դեռ երբևէ չեն լսել Հիսուսի մասին։ Հադսն. - Հայրի՛կ, երբ մեծանամ, Չինաստան եմ գնալու որպես միսիոներ։ Ծնողները ժպտացին իրենց հինգ տարեկան տղայի խոսքերից։ Նա հաճախ էր հիվանդանում, և անհնար էր, որ նա կարողանար միսիոներ դառնալ։ Քանի որ Հադսնը չէր կարողանում գնալ դպրոց, նրա մայրիկը տանն էր նրան դասեր տալիս։ Հադսնը գրքերի մեծ սիրահար էր։ Հադսն. - Ա՜խ, եթե կարողանայի գիշերն անկողնում կարդալ։ Չե՛մ կարող, քանի որ մայրիկը միշտ լուսամփոփն իր հետ տանում է։ Ես մի քանի մոմի մնացորդներ կգտնեմ։ Ամեն երեկո նա թաքուն լցնում էր իր տաբատի գրպանները, նախքան բարի գիշեր ասելը, և գնում էր իր սենյակ։ Բայց մի օր շատ անհարմար բան պատահեց։ Ընտանիքի հյուրերից մեկը նրան իր գիրկն առավ և նստեց տաք բուխարու կողքին։ Տաքությունից նրա գրպանի մոմերը սկսեցին հալչել։ Րոպեները ժամեր էին թվում։ Մայրիկ. - Հա՛դսն, քնի ժամանակն է։ Հադսն. - Բարի գիշե՛ր։ Կարճ ժամանակ անց մայրը նրան բռնացրեց սենյակում՝ գրպանում հալված մոմի լի զանգվածով։ Հադսնը զղջում էր իր արածի համար և այլևս այդպես չարեց։ Գրքերի սիրահարը այլ նախասիրություն էլ ուներ. իր քրոջ՝ Ամիլիայի հետ ուսումնասիրում էին թռչունների և միջատների։ Երբ Հադսնը տասներեք տարեկան էր, սկսեց իր դեղագործական դասերը։ Նա մեծ ծրագրեր ուներ իր ապագայի համար։ Բայց արձակուրդներից մեկի ընթացքում իր կյանքն ամբողջովին փոխվեց։ Նա քրիստոնեական գիրք էր կարդում, երբ հանկարծ հասկացավ, որ իր հանդեպ ունեցած մեծ սիրո պատճառով է Հիսուսը մահացել և հարություն է առել։ Հադսն. - Տե՛ր Հիսուս, շնորհակալ եմ, որ սիրում ես ինձ։ Ես ուզում եմ քեզ պատկանել և անել այն, ինչ Դու կասես ինձ։ Ամեն։ Երբ աղոթեց, կարծես Հիսուսը նրան ասեր։ «Ուրեմն Ինձ համար Չինաստա՛ն գնա»։ Միսիոներ դառնալը նրա մեծագույն երազանքն էր, երբ հինգ տարեկան էր։ Երբ 17 տարեկան դարձավ, սկսեց ինքն իրեն պատրաստել ապագայի համար։ Միգուցե նրա մարզվելը կոգևորի քեզ։ Հաջորդ թողարկմանը ես ավելին կպատմեմ։ Հաստա՛տ պետք չէ, որ բաց թողնես։ Հերոսներ՝ հեղինակ, հայր, Հադսն, մայր։ © Copyright: CEF Germany |