Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 139 (The King’s invitation 2)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

139. Թագավորի հրավերը 2


Թագավորի կառքն անցնում էր քաղաքի փողոցներով։ Վարագույրներն ու պատուհանները կրկին բացված էին։ Մարդիկ հետաքրքրությամ սպասում էին, որ տեսնեն, թե ինչ է լինելու։

Կին. - Թագավորի սուրհանդակները Լադաբարո՞ւմ։ Սա ցնցող իրադարձություն է։

Հարևան. - Ո՞ւմ են եկել այցելելու։ Միգուցե քաղաքապետի՞ն։

Ի զարմանս նրանց, թագավորական կառքը կանգ առավ այն տան դիմաց, ուր ապրում էր Մեմփիբոսթեն։

Դավիթ թագավորն էր հրավիրել նրան։ Մեմփիբոսթեն չէր հավատում դրան։ Նա՝ կաղ տղան, անտունը, թագավորից հրավեր էր ստացել։ Սա պետք է որ հրաշալի լիներ։ Դու կարիք չունես նախանձելու։ դու նույնպես հրավիրված ես։ Հիսուսը՝ թագավորների Թագավորը, ով հավիտենական է, հրավիրում է քեզ։ Արա՛ այնպես, ինչպես Մեմփիբոսթեն, և ընդունի՛ր հրավերը, նույնիսկ երբ քեզ աննշան ես զգում։

Կաղ տղային տարան թագավորի մոտ։

Դավիթ. - Մեմփիբոսթե՛, մի՛ վախեցիր։ Ես բարություն եմ ուզում քեզ ցույց տալ նույնպես։

Մեմփիբոսթե. - Բայց ես դրան արժանի չեմ։

Դավիթ. - Ես քեզ հողակտոր եմ տալու։ Իմ ծառաները կմշակեն և կհնձեն այնտեղի բերքը։ Այդ ամենը քե՛զ է պատկանում։

Դավիթ թագավորը հրավեր ուղարկեց Մեմփիբոսթեին և նվերներ տվեց։

Հիսուսը՝ հավիտենական Թագավորը, հրավիրում է քեզ և ուզում է քեզ նվերներ տալ։

Նրա նվերներն անգին են՝ ներում, ուրախություն, խաղաղություն, հավիտենական կյանք, այնքան շատ են, որ չեմ կարող թվել։ Արի՛ Հիսուսի մոտ, և Նա կօրհնի քեզ։

Մեմփիբոսթեն երբեք չզղջաց, որ թագավորի հրավերն ու բարությունն ընդունել է, իսկ լավագույնը դեռ առջևում էր։

Դավիթ. - Մեմփիբոսթե՛, ես ուզում եմ, որ ինձ հետ ապրես։

Այսպես էլ Հիսուսը՝ աներևույթ Թագավորը, չի ուզում, որ Իրեն միայն կիրակի օրը այցելես, այլ ամեն օր։ Դու էլ ե՞ս ուզում դա անել։ միշտ քո սրտով և մտքերով Նրա հետ լինել։

Հիսուսը կկառավարի քո կյանքը, և ես չե՛մ ճանաչում Նրանից ավելի լավ թագավորի։ Դավիթ թագավորի հրավերը ամբողջովին փոխեց Մեմփիբոսթեի կյանքը։

Տեր Հիսուսի հրավերը քո կյանքն էլ ամբողջովին կփոխի։

Հիսուսը հրավիրում է քեզ և ուզում է քեզ բարություն ցույց տալ։ Նա ուզում է, որ միշտ Իր հետ լինես։

Ընդունի՛ր Նրա հրավերը։ Դու կարող ես Նրան պատասխանել, մինչ աղոթում ես։ Հիսուս թագավորը լսում է քեզ։


Հերոսներ՝ հեղինակ, կին, հարևան, Դավիթ, Մեմփիբոսթե։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 02:03 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)