Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 076 (Three lies in one night)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

76. Երեք սուտ մեկ գիշերվա ընթացքում


Պետրոս. - Ո՛չ, դա ճիշտ չէ՛, ես երբե՛ք դա չեմ անի։

Երբեմն Պետրոսը ներկայանում է՝ իբրև իրեն ցույց տվող, բայց ես հավատում եմ, որ նա այդ պահին անկեղծ էր։

Պետրոս. - Դա ինձ հետ երբե՛ք չի կարող պատահել։

Դու երբևէ այսպես մտածո՞ւմ ես։ Պետրոսը միանգամայն համոզված էր, երբ գիշերով քայլում էր Հիսուսի և մյուս աշակերտների հետ։ Մութ էր, և մթնոլորտը շատ մռայլ էր, երբ Հիսուսը հանկարծ կանգ առավ և սկսեց խոսել։

Հիսուս. - Այս գիշեր բոլորդ կթողնեք և կհեռանաք Ինձնից։

Պետրոս. - Երբե՛ք, եթե անգամ բոլորն ուրանան Քեզ, ես երբե՛ք այդպիսի բան չեմ անի։

Հիսուսը գիտի մեր սրտերը։

Հիսուս. - Պետրո՛ս, ես ճանաչում եմ քեզ։ Աքաղաղը չկանչած՝ դու երեք անգամ ասելու ես, որ Ինձ չե՛ս ճանաչում։

Պետրոս. - Տե՛ր, ես երբեք դա չե՛մ անի, լավ է ես մեռնե՛մ, քան ուրանա՛մ Քեզ։

Մյուս աշակերտները նույնպես նույնն ասացին, բայց Հիսուսն ավելի լավ գիտեր ամեն բան։

Դրանից որոշ ժամանակ անց Հիսուսը ձերբակալվեց։ Երբ Նրա թշնամիները տարան Նրան, բոլոր աշակերտները լքեցին Նրան։ Պետրոսը նույնպես վախեցած էր, բայց բավականին մեծ հեռավորությունից հետևում էր Հիսուսին, քանի որ ուզում էր տեսնել, թե ինչ են անում Նրա հետ։

Պետրոս. - Ո՞ւր են տանում Նրան։ Քահանայապետի մո՞տ։ Իսկ ե՞ս։ Ես չպե՛տք է ուշադրություն գրավեմ, որ ինձ էլ չձերբակալեն։

Պետրոսը կանգնեց իր Տիրոջ թշնամիների հետ։ Նա նրանց հետ տաքանում էր գավթում։ Արդյոք ճիշտ վայրո՞ւմ էր նա։ Հիսուսի ընկերը այն մարդկանց հե՞տ, ովքեր ատում էին Հիսուսին։

Առաջին աղախին. - Հե՜յ, դո՛ւ, դու շատ ծանոթ ես։ Դու նույնպես Հիսուսի հետ չէի՞ր։

Պետրոս. - Ե՞ս, որտեղի՞ց այդպիսի բան մտածեցիր։ Ես չգիտեմ, թե ինչի մասին ես խոսում։

Երկրորդ աղախին. - Տեսե՛ք, նա Հիսուսի հետ էր։

Պետրոս. - Սո՛ւտ է, ես այդ մարդուն չեմ ճանաչում։

Ծառա. - Բոլորը կարող են այդպես ասել, դու միանշանակ Հիսուսի հետ էիր, քո խոսքերը մատնում են քեզ։

Պետրոս. - Դադարեցրե՛ք այս անիմաստ խոսակցությունը, ձեզ ասում եմ՝ ես Հիսուսին չե՛մ ճանաչում։ (Աքաղաղի կանչ)։

Պետրոսը ցնցված այս ու այն կողմ էր նայում։ Այդ պահին Հիսուսին տանում էին։ Երբ Նա անցնում էր, տխուր նայեց Պետրոսին։ Այս հայացքը խոցեց Պետրոսի սիրտը, և նա հիշեց, թե Հիսուսն ինչ էր ասել իրեն ընդամենը մի քանի ժամ առաջ։

Պետրոսն ուրացավ Հիսուսին, բայց զղջաց։ Դուրս ելնելով՝ նա դառնորեն լաց եղավ։ Արդյոք նա գիտե՞ր, որ Հիսուսը, միևնույն է, իրեն սիրում է։


Հերոսներ` հեղինակ, Հիսուս, Պետրոս, երկու աղախին, ծառա։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:51 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)