STORIES for CHILDREN by Sister Farida(www.wol-children.net) |
|
Home عربي |
Home -- Armenian -- Perform a PLAY -- 077 (The tomb is empty) This page in: -- Albanian -- Arabic? -- ARMENIAN -- Aymara -- Azeri -- Bengali -- Bulgarian -- Cebuano -- Chinese -- English -- Farsi -- French -- Fulfulde -- German -- Greek -- Guarani -- Hebrew -- Hindi -- Indonesian -- Italian -- Japanese -- Kazakh -- Korean -- Kyrgyz -- Macedonian -- Malayalam? -- Platt (Low German) -- Portuguese -- Punjabi -- Quechua -- Romanian -- Russian -- Serbian -- Slovene -- Spanish-AM -- Spanish-ES -- Swedish -- Swiss German? -- Tamil -- Turkish -- Ukrainian -- Urdu -- Uzbek
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար
77. Գերեզմանը դատարկ էՀիսուսի ընկերները Նրա մահացած մարմինն իջեցրին խաչից և դրեցին ժայռի մեջ փորված գերեզմանի մեջ։ (Հանդարտ երաժշտություն)։ Աղջիկ. - Հիսուսը խաչը բարձրացավ. Աստված պատժեց Նրան։ Աշակերտները, որ շատ տխուր էին, մի տան մեջ հավաքվեցին։ Ոչ ոք իրականում չէր հասկանում, թե Հիսուսն ինչու պետք է մահանար։ Հատկապես Պետրոսն էր ազդված։ Նա զղջում էր, որ Հիսուսին ուրացել է և երեք անգամ ասել է, թե չի ճանաչում Նրան։ Նա իրեն չէր կարողանում ներել այդքան վախկոտ լինելու համար։ Հիմա արդեն շատ ուշ էր, քանի որ Հիսուսն արդեն մեռած էր։ (Հանդարտ երաժշտություն)։ Տղա. - Հիսուսը մահացավ խաչի վրա, Նա Իր արյունը թափեց մեզ համար։ Հանկարծ դուռը բացվեց։ Մարիամ. - Նա ո՛ղջ է, Հիսուսը ո՛ղջ է, Նա այլևս գերեզմանում չէ։ Մյուս Մարիամ. - Հրեշտակն է մեզ ասել այս հիանալի լուրը։ Պետրո՛ս, Նա ասաց, որ հատկապես քե՛զ ասենք սա. Հիսուսը ո՛ղջ է։ Պետրոս. - Դուք ուզում եք ասել, որ Նա ո՞ղջ է։ Պետրոսը չկարողացավ իրեն զսպել։ Հովհաննեսի հետ նա որքան կարող էր արագ վազեց դեպի գերեզմանը։ Նրան փնտրեցին ներսում, սակայն Հիսուսի մարմինն այլևս այնտեղ չէր։ Նրանք տեսան և հավատացին, որ Հիսուսը հարություն է առել մեռելներից և նորից ողջ է։ Նրանք միանգամից հետ վազեցին և մյուսներին էլ պատմեցին այդ մասին։ (Հանդարտ երաժշտություն)։ Տղա և աղջիկ. - Հիսուսը գերեզմանում էր, բայց Նա մեռած չմնաց։ Ինձ և քեզ համար, աշակերտների և Պետրոսի համար, այն բոլոր մարդկանց համար, ովքեր շատ սխալ բաներ են արել։ Հիսուսը մեր փոխարեն մահացավ և հարություն առավ։ Հերոսներ` հեղինակ, Մարիամ, մյուս Մարիամ, Պետրոս, տղա, աղջիկ։ © Copyright: CEF Germany |