STORIES for CHILDREN by Sister Farida(www.wol-children.net) |
|
Home عربي |
Home -- Armenian -- Perform a PLAY -- 078 (Lou Ling makes a decision) This page in: -- Albanian -- Arabic? -- ARMENIAN -- Aymara -- Azeri -- Bengali -- Bulgarian -- Cebuano -- Chinese -- English -- Farsi -- French -- Fulfulde -- German -- Greek -- Guarani -- Hebrew -- Hindi -- Indonesian -- Italian -- Japanese -- Kazakh -- Korean -- Kyrgyz -- Macedonian -- Malayalam? -- Platt (Low German) -- Portuguese -- Punjabi -- Quechua -- Romanian -- Russian -- Serbian -- Slovene -- Spanish-AM -- Spanish-ES -- Swedish -- Swiss German? -- Tamil -- Turkish -- Ukrainian -- Urdu -- Uzbek
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար
78. Լոու Լինգը որոշում է կայացնումԼոու Լինգը մեծ խնդիրներ ուներ։ Նա մտածում էր այն արձանի մասին, որը դռան վերևի դարակի վրա էր։ Նա ապրում էր Չինաստանում, և իր ծնողներն ասել էին, որ այդ փայտի կտորն աստված է։ Ճիշտ չէ, դա չի՛ կարող ճշմարտություն լինել։ Կենդանի Աստված ապրում է Երկնքում, իսկ դարակի վրայի արձանը պարզապես անշունչ առարկա է։ Այն ուներ ձեռքեր, բայց չէր կարող օգնել ոչ ոքի։ Այն ուներ բերան, բայց չէր կարող խոսել։ Այն ուներ ականջներ, բայց չէր կարող լսել։ Մարդիկ երկրպագում են այս արձաններին՝ չիմանալով, որ կենդանի Աստված արգելում է դա։ Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի ուրիշ աստծո առաջ չխոնարհվես։ Լոու Լինգը սրա մասին էր մտածում։ Լոու Լինգ. - Արդյոք սա՞ է ճշմարիտ Աստվածը, որը մեր դարակի վրա է դրված։ Քրիստոնեական դպրոցում, որտեղ նա հաճախում էր, լսել էր ճշմարիտ Աստծո մասին։ Նա լսել էր, որ Նա Իր Որդուն ուղարկել է աշխարհ՝ մեռնելու յուրաքանչյուր մարդու մեղքերի համար և զարմացած էր, երբ լսեց, որ Նա երեք օր հետո հարություն է առել և հիմա ապրում է Երկնքում։ Ո՞վ է ճշմարիտը, ո՞վ է ճշմարիտ Աստված՝ Հիսո՞ւսը, թե՞ տան արձանը։ Լոու Լինգ. - Ես գիտե՛մ, թե ինչ կանեմ․ մեր տան արձանը կայրեմ բակում։ Եթե այն կենդանանա, կիմանամ, որ նա է ճշմարիտ աստված։ Լոու Լինգը վերցրեց բահը և գնաց բակ՝ արձանը այրելու։ Նա շատ ուրախ էր իր գաղափարով և տուն վերադարձավ։ Անցավ մեկ օր։ Երկրորդ օրը նա գնաց փոքրիկ գերեզման և հողը մի կողմ տարավ։ Արձանը դեռ այնտեղ էր։ Նա չէր համբերում երրորդ օրվան։ Սակայն երրորդ օրը, ինչպես մյուս օրերին, արձանը հողում էր։ Լոու Լինգ. - Հիմա ես հավատո՛ւմ եմ Տեր Հիսուսին, ով մահացավ և հարություն առավ։ Լոու Լինգը ճիշտ որոշում կայացրեց և հաճախ էր զգում, որ կենդանի Աստված իր հետ էր և երբեք մենակ չէր թողնում իրեն։ Աստված Իր Խոսքում ասում է։ «Ե՛ս եմ քո Տեր Աստվածը։ ինձնից բացի ուրիշ աստվածներ չունենա՛ս։ Ուրիշ ոչինչ քեզ համար չպետք է ավելի կարևոր լինի, քան Ե՛ս»։ Հերոսներ` հեղինակ, Լոու Լինգ։ © Copyright: CEF Germany |