STORIES for CHILDREN by Sister Farida(www.wol-children.net) |
|
Home عربي |
Home -- Armenian -- Perform a PLAY -- 027 (Jesus dies on the cross) This page in: -- Albanian -- Arabic? -- ARMENIAN -- Aymara -- Azeri -- Bengali -- Bulgarian -- Cebuano -- Chinese -- English -- Farsi -- French -- Fulfulde -- German -- Greek -- Guarani -- Hebrew -- Hindi -- Indonesian -- Italian -- Japanese -- Kazakh -- Korean -- Kyrgyz -- Macedonian -- Malayalam? -- Platt (Low German) -- Portuguese -- Punjabi -- Quechua -- Romanian -- Russian -- Serbian -- Slovene -- Spanish-AM -- Spanish-ES -- Swedish -- Swiss German? -- Tamil -- Turkish -- Ukrainian -- Urdu -- Uzbek
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար
27. Հիսուսը մահանում է խաչի վրաԵրեխա. - Կարծում եմ՝ շատ սարսափելի է, որ Հուդան մատնեց Հիսուսին։ Երեխա. - Ինչո՞ւ Հիսուսը չկռվեց նրանց դեմ։ Նա կարող էր ազատել Իրեն։ Ճի՛շտ է, կարող էր, սակայն ամեն բան այդպես պետք է լիներ։ Երեխա. - Ես չեմ հասկանում։ Աստծո Որդին եկավ այս աշխարհ, որ մահանա մեր մեղքերի համար։ Անհնազանդության և մեղքի պատճառով բոլոր մարդիկ բաժանված են Աստծուց։ Եվ մեղքի վարձքը մահն է։ Հիսուսը ցանկանում էր պատիժն Իր վրա վերցնել, որ վերականգներ մեր հաղորդակցությունն Աստծո հետ։ Երեխա. - Օ՜հ, ա՛յ հիմա հասկացա։ Դատավորը կայացրեց վերջնական որոշումը, բայց կար ընդունված մի սովորույթ, երբ ազգը տոնում էր իրենց՝ Եգիպտոսից ազատումը, դատավորը մի բանտարկյալի բաց էր թողնում։ Պիղատոս. - Այս տարի ո՞ւմ պետք է ազատ արձակեմ բանտից՝ Հիսուսի՞ն, թե՞ Բարաբբային։ Իրականում, Պիղատոսը ցանկանում էր Հիսուսին ազատ արձակել, դրա համար էլ մեկ անգամ ևս հարցրեց։ Պիղատոս. - Ո՞ւմ եք ցանկանում ազատ արձակեմ Հիսուսի՞ն, թե՞ Բարաբբային։ Ժողովուրդ. - Մենք Բարաբբայի՛ն ենք ուզում, Բարաբբայի՛ն։ Պիղատես. - Իսկ ի՞նչ անեմ Հիսուսին։ Ժողովուրդ. - Խաչի՛ր Նրան, խաչի՛ր Նրան։ Եվ ահա դա կատարվեց։ Աստծո Որդին փայտե ծանր խաչը կրեց Իր արյունոտ մեջքին և տարավ դեպի Գողգոթա սարը, որ մահանա այնտեղ։ Նա Իր վրա վերցրեց մահվան պատիժը, որին մենք էինք արժանի։ Վեց ժամ Հիսուսը մնաց խաչի վրա։ Նախքան մահանալը Նա աշխարհի ամենակարևոր բառն ասաց։ Հիսուս. - Կատարվե՛ց։ Ապա Նա փակեց աչքերն ու մահացավ աշխարհի բոլոր մարդկանց մեղքերի համար։ Ով հավատա Հիսուսին, հավիտենական կյանք և հաղորդակցություն կունենա Աստծո հետ։ Արդյոք հավատո՞ւմ ես։ Երբ Աստծո Որդին մահացավ, երկինքը մթնեց, չնայած ցերեկ էր, և երկրաշարժ եղավ։ Հարյուրապետը ցնցված աղաղակեց։ Հարյուրապետ. - Իրո՛ք այս մարդն Աստծո Որդին է։ Երեկոյան Հիսուսն արդեն թաղված էր, սակայն Նա այնտեղ չմնաց։ Լավագույն պահը դեռ չի եկել։ Ես քեզ հաջորդ թողարկմանը կպատմեմ դրա մասին։ Հերոսներ` հեղինակ, երկու երեխա, Պիղատոս, ժողովուրդ, Հիսուս, հարյուրապետ։ © Copyright: CEF Germany |