STORIES for CHILDREN by Sister Farida(www.wol-children.net) |
|
Home عربي |
Home -- Armenian -- Perform a PLAY -- 009 (He came and He’ll come) This page in: -- Albanian -- Arabic? -- ARMENIAN -- Aymara -- Azeri -- Bengali -- Bulgarian -- Cebuano -- Chinese -- English -- Farsi -- French -- Fulfulde -- German -- Greek -- Guarani -- Hebrew -- Hindi -- Indonesian -- Italian -- Japanese -- Kazakh -- Korean -- Kyrgyz -- Macedonian -- Malayalam? -- Platt (Low German) -- Portuguese -- Punjabi -- Quechua -- Romanian -- Russian -- Serbian -- Slovene -- Spanish-AM -- Spanish-ES -- Swedish -- Swiss German? -- Tamil -- Turkish -- Ukrainian -- Urdu -- Uzbek
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար
9. Նա եկավ, և Նա գալու էՍկսվել է տարվա ամենագեղեցիկ ժամանակը: Խանութներն ու փողոցները զարդարված են Սուրբ Ծնունդի համար: Տների սենյակները զարդարված են ճյուղերով, որոնց վրա լույսեր են ու ոսկեգույն աստղեր: Հատկապես գեղեցիկ են տոնական վառվող մոմերը: Ես միշտ անհամբերությամբ եմ սպասում այս տոնին, վստահ եմ, որ դու նույնպես: (Հնչում է սուրբծննդյան մի երգի մեղեդի): Աղջիկ. - Մոմը վառվում է: Ես ուրախ եմ, որ հիմա տարվա ամենագեղեցիկ ժամանակն է: Այն ինձ ասում է. «Աստված սիրում է քեզ և ինձ: Նրա Որդին ծնվեց որպես մանուկ»: Մոմերն առկայծում են և կարծես պատմում բարի լուրը: Առաջին մոմը մեզ հիշեցնում է. Հիսուսը Երկնքից եկավ երկիր: Նա դարձավ մարդ, ինչպես մենք ենք, հետո մահացավ խաչի վրա մեր մեղքերի համար: Նա թաղվեց և երրորդ օրը հարություն առավ: Նա հիմա ողջ է: Երկրորդ մոմն ասում է. Հիսուսն աշխարհի Լույսն է: Նա ուզում է՝ քո սիրտը լցնի լույսով և ուրախությամբ: Երրորդ մոմը խոստանում է. Նա գալու է: Հիսուսը՝ Տերը նորից գալու է: Նա նորից չի գալու ինչպես մսուրում պառկած նորածին: Նա գալու է որպես Տեր և Թագավոր: Չորրորդ մոմն ազդարարում է. Սպասի՛ր Նրան և պատրա՛ստ եղիր: Լավագույն բանը, որ կարող ես այսօր անել, թույլ տաս Նրան՝ գալու քո կյանք: Հիսուսը եկավ և նորից է գալու: Սա մեծ իրադարձության բարի լուր է, որը շողում է ավելի վառ, քան որևէ մոմ: Մաղթում եմ տոնական ուրախ տրամադրություն: Ու մի բան էլ. հաջորդ անգամ սուրբծննդյան խաղ ենք խաղալու: Կմասնակցե՞ս: Հերոսներ՝ հեղինակ, աղջիկ: © Copyright: CEF Germany |