Home -- Armenian -- Perform a PLAY -- 009 (He came and He’ll come)
9. Նա եկավ, և Նա գալու է
Սկսվել է տարվա ամենագեղեցիկ ժամանակը:
Խանութներն ու փողոցները զարդարված են Սուրբ Ծնունդի համար:
Տների սենյակները զարդարված են ճյուղերով, որոնց վրա լույսեր են ու ոսկեգույն աստղեր:
Հատկապես գեղեցիկ են տոնական վառվող մոմերը:
Ես միշտ անհամբերությամբ եմ սպասում այս տոնին, վստահ եմ, որ դու նույնպես:
(Հնչում է սուրբծննդյան մի երգի մեղեդի):
Աղջիկ. - Մոմը վառվում է: Ես ուրախ եմ, որ հիմա տարվա ամենագեղեցիկ ժամանակն է: Այն ինձ ասում է. «Աստված սիրում է քեզ և ինձ: Նրա Որդին ծնվեց որպես մանուկ»:
Մոմերն առկայծում են և կարծես պատմում բարի լուրը:
Առաջին մոմը մեզ հիշեցնում է.
Հիսուսը Երկնքից եկավ երկիր: Նա դարձավ մարդ, ինչպես մենք ենք, հետո մահացավ խաչի վրա մեր մեղքերի համար: Նա թաղվեց և երրորդ օրը հարություն առավ: Նա հիմա ողջ է:
Երկրորդ մոմն ասում է.
Հիսուսն աշխարհի Լույսն է: Նա ուզում է՝ քո սիրտը լցնի լույսով և ուրախությամբ:
Երրորդ մոմը խոստանում է.
Նա գալու է: Հիսուսը՝ Տերը նորից գալու է: Նա նորից չի գալու ինչպես մսուրում պառկած նորածին: Նա գալու է որպես Տեր և Թագավոր:
Չորրորդ մոմն ազդարարում է.
Սպասի՛ր Նրան և պատրա՛ստ եղիր: Լավագույն բանը, որ կարող ես այսօր անել, թույլ տաս Նրան՝ գալու քո կյանք:
Հիսուսը եկավ և նորից է գալու: Սա մեծ իրադարձության բարի լուր է, որը շողում է ավելի վառ, քան որևէ մոմ:
Մաղթում եմ տոնական ուրախ տրամադրություն:
Ու մի բան էլ. հաջորդ անգամ սուրբծննդյան խաղ ենք խաղալու: Կմասնակցե՞ս:
Հերոսներ՝ հեղինակ, աղջիկ:
© Copyright: CEF Germany