STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 010 (A Christmas quiz)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

10. Սուրբծննդյան վիկտորինա


Այսօր սուրբծննդյան խաղ էի խոստացել:

Խոսակից (երեխա). - Հուսով եմ՝ գիտեմ բոլոր պատասխանները:

Ես նո՛ւյնպես հուսով եմ:

Սուրբ Ծնունդը Տեր Հիսուսի ծննդյան միջոցառումն է: Ամեն տարի ամբողջ աշխարհում մարդիկ տոնում են Նրա ծննդյան օրը: Ես նույնպես տոնում եմ և շատ ուրախ եմ, որ աշխարհի Փրկիչը ծնվել է:

Երբ 2000 տարի առաջ Հիսուսը ծնվեց, հրեշտակը գիշերվա կեսին եկավ և ասաց հովիվներին, ովքեր իրենց գառներին էին արածեցնում.

-Մի՛ վախեցեք, ես լավ լուր ունեմ ձեզ համար: Ուրախացե՛ք, Դավթի քաղաքում ձեզ համար Փրկիչ է ծնվել. Նա Մեսիան է՝ Հիսուս Քրիստոսը՝ Տերը: Դուք կգտնեք Նրան կտորով փաթաթված և պառկած մսուրում:

Եվ հանկարծ երկնքում հայտնվեցին բազմաթիվ հրեշտակներ, ովքեր օրհնում էին՝ ասելով.

-Բարձունքներում Աստծուն փառք և երկրի վրա խաղաղություն, մարդկանց մեջ` հաճություն:

Աստված մարդկանց շատ է սիրում, քեզ նույնպես շատ է սիրում:

Հիմա կսկսենք սուրբծննդյան խաղը: Պատրա՞ստ եք: Ես յուրաքանչյուր հարցի համար երկու պատասխան կհնչեցնեմ, որից միայն մեկն է ճիշտ: Քեզ մոտ գրի՛ր ճիշտ պատասխանները: Սկսեցինք:

1. Որտե՞ղ է ծնվել Հիսուսը: Բեթլեհեմո՞ւմ, թե՞ Կահիրեում:

2. Ի՞նչ էր Հիսուսի մոր անունը: Սառա՞, թե՞ Մարիամ:

3. Ի՞նչ աշխատանք էր անում Հովսեփը: Էլեկտրոտեխնի՞կ էր, թե՞ հյուսն:

4. Ո՞ւմ ասացին հրեշտակները, որ աշխարհի Փրկիչն է ծնվել: Հովիվների՞ն, թե՞ Հերովդեսին:

Դու կարող ես քո պատասխանները մեզ ուղարկել էլփոստով, մենք քեզ անպայման կպատասխանենք:

Խոսակից (երեխա). - Հիանալի՛ է, ես այն հենց հիմա կանեմ:

Իմ խորհուրդը քեզ. եթե ունես Աստվածաշունչ, ապա կարդա՛ Ղուկասի Ավետարանի 2-րդ գլուխը, որտեղ կգտնես Հիսուսի ծննդյան պատմությունը, այնտեղից էլ կարող ես գտնել ճիշտ պատասխանները:


Հերոսներ՝ հեղինակ, երեխա:

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:37 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)