STORIES for CHILDREN by Sister Farida(www.wol-children.net) |
|
Home عربي |
Home -- Armenian -- Perform a PLAY -- 010 (A Christmas quiz) This page in: -- Albanian -- Arabic? -- ARMENIAN -- Aymara -- Azeri -- Bengali -- Bulgarian -- Cebuano -- Chinese -- English -- Farsi -- French -- Fulfulde -- German -- Greek -- Guarani -- Hebrew -- Hindi -- Indonesian -- Italian -- Japanese -- Kazakh -- Korean -- Kyrgyz -- Macedonian -- Malayalam? -- Platt (Low German) -- Portuguese -- Punjabi -- Quechua -- Romanian -- Russian -- Serbian -- Slovene -- Spanish-AM -- Spanish-ES -- Swedish -- Swiss German? -- Tamil -- Turkish -- Ukrainian -- Urdu -- Uzbek
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար
10. Սուրբծննդյան վիկտորինաԱյսօր սուրբծննդյան խաղ էի խոստացել: Խոսակից (երեխա). - Հուսով եմ՝ գիտեմ բոլոր պատասխանները: Ես նո՛ւյնպես հուսով եմ: Սուրբ Ծնունդը Տեր Հիսուսի ծննդյան միջոցառումն է: Ամեն տարի ամբողջ աշխարհում մարդիկ տոնում են Նրա ծննդյան օրը: Ես նույնպես տոնում եմ և շատ ուրախ եմ, որ աշխարհի Փրկիչը ծնվել է: Երբ 2000 տարի առաջ Հիսուսը ծնվեց, հրեշտակը գիշերվա կեսին եկավ և ասաց հովիվներին, ովքեր իրենց գառներին էին արածեցնում. -Մի՛ վախեցեք, ես լավ լուր ունեմ ձեզ համար: Ուրախացե՛ք, Դավթի քաղաքում ձեզ համար Փրկիչ է ծնվել. Նա Մեսիան է՝ Հիսուս Քրիստոսը՝ Տերը: Դուք կգտնեք Նրան կտորով փաթաթված և պառկած մսուրում: Եվ հանկարծ երկնքում հայտնվեցին բազմաթիվ հրեշտակներ, ովքեր օրհնում էին՝ ասելով. -Բարձունքներում Աստծուն փառք և երկրի վրա խաղաղություն, մարդկանց մեջ` հաճություն: Աստված մարդկանց շատ է սիրում, քեզ նույնպես շատ է սիրում: Հիմա կսկսենք սուրբծննդյան խաղը: Պատրա՞ստ եք: Ես յուրաքանչյուր հարցի համար երկու պատասխան կհնչեցնեմ, որից միայն մեկն է ճիշտ: Քեզ մոտ գրի՛ր ճիշտ պատասխանները: Սկսեցինք: 1. Որտե՞ղ է ծնվել Հիսուսը: Բեթլեհեմո՞ւմ, թե՞ Կահիրեում: 2. Ի՞նչ էր Հիսուսի մոր անունը: Սառա՞, թե՞ Մարիամ: 3. Ի՞նչ աշխատանք էր անում Հովսեփը: Էլեկտրոտեխնի՞կ էր, թե՞ հյուսն: 4. Ո՞ւմ ասացին հրեշտակները, որ աշխարհի Փրկիչն է ծնվել: Հովիվների՞ն, թե՞ Հերովդեսին: Դու կարող ես քո պատասխանները մեզ ուղարկել էլփոստով, մենք քեզ անպայման կպատասխանենք: Խոսակից (երեխա). - Հիանալի՛ է, ես այն հենց հիմա կանեմ: Իմ խորհուրդը քեզ. եթե ունես Աստվածաշունչ, ապա կարդա՛ Ղուկասի Ավետարանի 2-րդ գլուխը, որտեղ կգտնես Հիսուսի ծննդյան պատմությունը, այնտեղից էլ կարող ես գտնել ճիշտ պատասխանները: Հերոսներ՝ հեղինակ, երեխա: © Copyright: CEF Germany |