STORIES for CHILDREN by Sister Farida(www.wol-children.net) |
|
Home عربي |
Home -- Armenian -- Perform a PLAY -- 008 (Earthquake at midnight) This page in: -- Albanian -- Arabic? -- ARMENIAN -- Aymara -- Azeri -- Bengali -- Bulgarian -- Cebuano -- Chinese -- English -- Farsi -- French -- Fulfulde -- German -- Greek -- Guarani -- Hebrew -- Hindi -- Indonesian -- Italian -- Japanese -- Kazakh -- Korean -- Kyrgyz -- Macedonian -- Malayalam? -- Platt (Low German) -- Portuguese -- Punjabi -- Quechua -- Romanian -- Russian -- Serbian -- Slovene -- Spanish-AM -- Spanish-ES -- Swedish -- Swiss German? -- Tamil -- Turkish -- Ukrainian -- Urdu -- Uzbek
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար
8. Երկրաշարժ կեսգիշերինՆավը մոտեցավ կառամատույցին։ Պողոսը և իր ընկեր Շիղան իջան նավից և գնացին դեպի Փիլիպպե քաղաք։ Վաճառատներում և փողոցներում նրանք կրկին ու կրկին ասում էին. Պողոս. - Աստված սիրո՛ւմ է քեզ։ Նա իր Որդուն ուղարկեց այս աշխարհ։ Հավատա՛ Տեր Հիսուսին ու կփրկվես։ Լիդիան հավատացել էր և ուրախությամբ լսում էր Հիսուսի մասին պատմությունները։ Իսկ ուրիշները տխուր էին և բարկացած բղավում էին։ Տղամարդ. - Նրանք ապստամբություն են առաջացնում։ Մենք չե՛նք ցանկանում լսել սա։ Տարե՛ք նրանց այստեղից։ Նրանց քարերով հարվածում էին։ Հանկարծ ամբողջ բազմությունը դուրս եկավ Աստծո Խոսքը տարածողների դեմ։ Բարկացած մարդիկ պատռեցին Պողոսի և Շիղայի հագուստները ու ծեծեցին նրանց։ Նրանց մեջքը ցավում էր, քանի որ ձողերով էին հարվածել։ Նրանց գցեցին մութ, խոնավ բանտ, որտեղ նրանց ոտքերն ամրացրին կոճղերի մեջ։ Ամեն բան ցավում էր, նրանց մեջքը այրվում էր ցավից։ Աստվածաշնչում կարդում ենք, որ բանտարկյալները ոչ միայն չդժգոհեցին կամ չհարցրին, թե ինչու Աստված թույլ տվեց, որ սա պատահի իրենց հետ, այլ կեսգիշերին Աստծուն փառաբանող երգեր էին երգում։ Ու մի բան էլ տեղի ունեցավ։ Աստված նրանց օգնեց ուժեղ երկրաշարժի միջոցով։ Նրանց շղթաներն արձակվեցին, իսկ դռները բացվեցին։ Բանտապետն աղմուկից արթնացավ։ Առաջինը մտածեց, որ բանտարկյալները փախել են։ Նա վախենում էր, որ դրա պատճառով կպատժվի և ուզում էր մահանալ։ Նա վերցրեց իր թուրը… Պողոս. - Սպասի՛ր, մի՛ վնասիր քեզ, բոլորս այստեղ ենք։ Իսկապես, ոչ ոք չէր փախել։ Բանտապետը, ով դողում էր, ընկավ Պողոսի ոտքերի առաջ։ Բանտապետ. - Ի՞նչ պետք է անեմ, որ փրկվեմ։ Պողոս. - Դու ոչինչ անելու կարիք չունես։ Հիսուսն ամեն բան արեց քեզ համար։ Հավատա՛ Նրան և կփրկվես։ Դա այդքան պարզ էր։ Բանտապետը հավատաց և փոխվեց։ Նա այլևս չէր ցավեցնում բանտարկյալներին, նա նաև ուտելիք տվեց Պողոսին ու Շիղային, վերքերը դեղերով մշակեց։ Հաջորդ առավոտ զորապետները պատվիրակներ ուղարկեցին բանտապետի մոտ և ասացին, որ այդ երկու մարդուն ազատ արձակի։ Նրանք գնացին Պողոսի և Շիղայի մոտ և ներողություն խնդրեցին իրենց վատ պահվածքի համար։ Դրանից հետո Պողոսն ու Շիղան շատ ուրիշ տեղեր ճամփորդեցին և ուրիշներին էլ ասացին. Պողոս. - Հավատա՛ Տեր Հիսուսին ու կփրկվես և կունենաս հավիտենական կյանք։ Հերոսներ՝ հեղինակ, Պողոս, տղամարդ, բանտապետ։ © Copyright: CEF Germany |