Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
Spotify Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
Malagasy
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
سِنڌِي‎
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 007 (On the winner’s side)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

7. Հաղթողի կողմում


Փղշտացիները կրկին մարտի էին դուրս եկել իսրայելացիների դեմ: Դավիթի մեծ եղբայրները առաջին շարքերում էին: Նրա պարտականությունն էր, որ նրանց ուտելիք տանի և տեսնի, թե ինչպես են: Երբ նա մարտի դաշտ գնաց, տեսավ իսկական հսկայի, ով շատ բարձրահասակ էր: Նրա անունը Գողիաթ էր: Նա ծաղրում և անիծում էր Իսրայելին: Բոլոր զինվորները վախենում էին նրանից, նույնիսկ Սավուղ թագավորը:

Արդյոք մոռացե՞լ էին, որ Աստված բոլորից հզոր է:

Գողիաթ. - Հե՜յ, հիմա՛ր իսրայելացիներ, հը՞, վախեցա՞ծ եք: Հա՛, հա՛, հա՛: Ես ձեզնից թռչնի համեղ կեր կպատրաստեմ: Ձեր Աստվածը չի կարողանա օգնել ձեզ: Ես Նրանից ավելի ուժեղ եմ:

Դավիթ. - Բոլո՞րդ լսեցիք դա: Նա ծաղրում է Աստծուն: Դուք պատրաստվում եք թույլ տալու նրան, որ շարունակի՞ սա:

Դավիթն իրեն վատ էր զգում այդ անպատվող փղշտացու պատճառով: Մի բան էր, որ նա ծաղրեր իսրայելացիներին, բայց այլ էր Աստծուն ծաղրելը: Նա շատ հեռուն էր գնացել:

Դավիթը միանգամից գնաց Սավուղ թագավորի մոտ` ասելու, որ նա կկռվի հսկա Գողիաթի դեմ:

Դավիթը լուրջ էր տրամադրված: Նա իր հովվական իրերն ու ցուպը վերցրեց իր հետ և գնաց դեպի Գողիաթը:

Աստված ավելի հզոր է. սա նրան համարձակություն էր տալիս:

Շատ զինվորներ չէին հավատում իրենց աչքերին, երբ տեսան հովիվ տղային. նրանք շունչները պահած սպասում էին:

Գողիաթն ավելի ու ավելի էր մոտենում:

Գողիաթ. - Ես շո՞ւն եմ, որ փայտով ես եկել: Կարծում ես, թե քո Աստվածը քեզ օգնելո՞ւ է: Հա՛, հա՛, հա՛, ես Նրանից հզոր եմ: Ես կսպանե՛մ քեզ:

Դավիթ. - Դու այստեղ ես սրով ու նիզակով, իսկ ես եկել եմ այստեղ հավիտենական Աստծո անունով, ում դու անիծեցիր: Նա ավելի հզոր է, քան դու: Ես կոչնչացնեմ քեզ, և բոլորը կտեսնեն, որ Իսրայելը կենդանի Աստծուն է պաշտում:

Դավիթը վերցրեց իր պարսատիկը, պտտեցրեց... (պարսատկի պտտելու ձայն):

Գողիաթ. - Աաաաաա´խ (թնդյուն):

Դավթի պարսատիկի քարը դիպավ ուղիղ հսկայի ճակատին: Նա մահացած ընկավ գետնին:

Աստծուն անիծելը ինչ-որ լավ բան տվե՞ց Գողիաթին: Վերջում ո՞վ էր ավելի հզոր: Աստված ավելի հզոր է:


Հերոսներ՝ հեղինակ, Գողիաթ, Դավիթ:

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:36 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)