Home -- Armenian -- Perform a PLAY -- 045 (The catastrophe 4)
45. Աղետը 4
Հայիթիում ուժեղ փոթորիկ էր։ Այս աղքատ երկրում սարսափելի փոթորիկները հաճախ են փչացնում բերքը։ Օրեստիլը՝ կախարդ-բժիշկը, հևալով սարն էր բարձրանում անձրևոտ մթության մեջ։ Կայծակը լուսավորեց մթությունը։ Նա ճանաչեց Վիկտորին, ով ժայռի վրա էր։
Օրեստիլ. - Ես նրան սպանելու եմ։ Նա մեղավոր է, քանի որ միշտ Հիսուսի մասին է խոսում։ Ոգիները այս փոթորիկի միջոցով մեր հախից գալիս են։ Ես կսպանեմ նրան, և բոլորը կմտածեն, թե նա ժայռից ցած է ընկել։
Սպանության միտքը սրտում՝ Օրեստիլը փոքր քայլերով առաջ գնաց։ Բայց հանկարծ նա հսկայական փոսն ընկավ և վնասեց ոտքը։ Նա ի վիճակի չէր շարունակելու ճանապարհը։
Օրեստիլ. - Օգնությո՜ւն, օգնությո՜ւն։
Չնայած փոթորկին, Վիկտորը լսեց օգնության կանչող ձայնը։ Նա չգիտեր, թե կախարդ բժիշկ ինչու է հետևում իրեն։
Օրեստիլ. - Օգնի՛ր ինձ։ Ես իմ մեծ դստերն եմ գնում այցելելու, ով սարի վրա է ապրում։
Օրեստիլը խաբեբա էր, սակայն Վիկտորը այնուամենայնիվ օգնեց նրան։ Նա զգուշորեն տարավ վիրավորին մի խրճիթ, որը կպաշտպաներ նրանց անձրևից։ Նրանք խուլ ձայն լսեցին։ Դա փոթորկի ձայն չէր, և այն գնալով ավելի ու ավելի ուժգնանում։ Սարը ցնցվեց։ Հսկայական ժայռաբեկորներ պոկվեցին և ընկան գյուղի վրա։ Օրեստիլը վախեցած էր։
Օրեստիլ. - Իմ կի՛նը, իմ Թի-Ֆա՛մը։ Մենք պետք է օգնենք նրանց։
Վիկտոր. - Օրեստի՛լ, ինչո՞ւ ինձ չես լսում։ Ես քեզ նախազգուշացրի սողանքի մասին։ Դո՛ւ ես մեղավոր, եթե քո կինն ու դուստրը մահանան։
Ցավը դժվարությամբ տանելով և Վիկտորի օգնությամբ՝ Օրեստիլը հասավ այն վայրը, որտեղ մի ժամանակ իր տունն էր։ Նա սկսեց փորել հողը, ապա կանգ առավ։
Օրեստիլ. - Իմ կինը մեռա՛ծ է։ Բայց նայիր այնտե՛ղ։ ինչ-որ բան է շարժվում։ Թի- Ֆա՜մ։
Նա ազատեց իր աղջկան փլատակների տակից և գրկեց նրան։
Օրեստիլ. - Թի՜-Ֆամ, իմ Թի-Ֆա՜մ։
Վիկտոր. - Տե՛ր Հիսուս, օգնի՛ր մեզ։ Միսիոներնե՛ր ուղարկիր, ովքեր ուտելիք և տեղամիջոցներ կբերեն։
Հիսուսը պատասխանեց Վիկտորի աղոթքին։ Կարճ ժամանակում օգնությունը տեղ հասավ և Թի-Ֆամին ուղղաթիռով տարան միսիոներական հիվանդանոց։
Հաջորդ թողարկմանը կիմանաս, թե ինչ պատահեց նրա հետ այնտեղ։
Հերոսներ` հեղինակ, Օրեստիլ, Վիկտոր։
© Copyright: CEF Germany