STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 046 (How to become a child of God 5)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

46. Ինչպե՞ս դառնալ Աստծո զավակը 5


Հայիթիի աղետը սարսափելի էր։ Փոթորիկից հետո ժայռակտորները լեռան վրայից ընկան և ծածկեցին ամբողջ գյուղը, որտեղ ապրում էր Թի-Ֆամը։ Սակայն Աստված փրկեց նրա կյանքը։ Միսիոներական հիվանդանոցում Թի-Ֆամն արագ ապաքինվեց։ Բուժքույրերը սիրեցին Թի-Ֆամին և ուրախ էին նրա ապաքինվելու ընթացքով։

Բուժքույր. - Թի-Ֆա՛մ, դու այժմ ավելի լավ ես։ Ուզո՞ւմ ես գրել-կարդալ սովորել։

Թի-Ֆամ. - Այո՛, ուզում եմ, բայց ես վախենում եմ այդ գրքից։

Բուժքույր. - Դու Աստվածաշնչից չպետք է վախենաս։ Այնտեղ մենք կարդում ենք, որ Հիսուսը սիրում է երեխաներին։

Դրանից հետ Թի-Ֆամն ամեն օր գնում էր միսիոներական դպրոց։ Կրոնի դասին նա փակում էր իր ականջները, սակայն երբեմն մի փոքր լսում էր։ Նա չէր հասկանում, թե «Աստծո որդի» ասելով ուսուցչուհին ինչ նկատի ուներ։ Նա արագորեն բռնեց իր թալիսմանը, որը կախված էր վզից։ Աղջիկներից մեկը ծիծաղեց նրա վրա։ Թի-Ֆամը վախից սկսեց լաց լինել և դպրոցի սենյակից դուրս վազեց։

Բուժքույր. - Թի-Ֆա՛մ, ինչո՞ւ ես լացում։

Թի-Ֆամ. - Ես չե՛մ հասկանում։ Ինչպե՞ս կարող եմ Աստծո զավակը դառնալ։

Բուժքույր. - Աստվածաշնչում գրված է, որ ով հավատա Հիսուսին և խնդրի Նրան, որ դառնա իր կյանքի Տերը, նա Աստծո զավակ կդառնա։

Թի-Ֆամ. - Իմ հայրը կպատժի ինձ, եթե դա անեմ։ Ես վախենո՛ւմ եմ։

Բուժքույր. - Մենք նրա համար նույնպես կաղոթե՛նք, որ մի օր նա էլ Աստծո զավակը դառնա։

Թի-Ֆամը խրախուսվեց և աղոթեց։

Թի-Ֆամ. - Տե՛ր Հիսուս, ես հավատում ես Քեզ։ Ների՛ր իմ մեղքերը և բնակվի՛ր իմ կյանքում։

Բուժքույր. - Հիմա դու Աստծո զավակն ես, և Հիսուսը միշտ քեզ հետ է լինելու։

Թի-Ֆամ. (ուրախությամբ) - Ես Աստծո զավակն եմ։

Որոշ ժամանակ հետո նրա հայրը եկավ՝ աղջկան տանելու։ Գնալու կապակցությամբ նրան Աստվածաշունչ էին նվիրել։ Նրա հայրը սուր հայացք նետեց նրա վրա և լռեց, մինչ վերադառնում էին տուն։

Օրեստիլ. - Դու նո՞ւյնպես հավատում ես այդ Հիսուսին։

Թի-Ֆամ. - Այո,՛ հայրի՛կ, ես Աստծո զավակն եմ։ Խնդրում եմ դո՛ւ էլ ընդունիր Հիսուսին քո կյանքում։ Աստվածաշնչում գրված է, որ երբ դա անում ես, դառնում ես Աստծո զավակը։

Թի-Ֆամն այլևս չկարողացավ շարունակել։ Նրա հայրը վերցրեց Աստվածաշունչը նրա ձեռքից, բաժանեց մասերի և քամուն տվեց։

Իսկ հետո՞։

Հաջորդ թողարկմանը կպատմեմ, թե ինչ եղավ հետո։


Հերոսներ` հեղինակ, բուժքույր (միսիոներական կենտրոնից), Թի-Ֆամ, Օրեստիլ։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:45 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)