STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 158 (Reward for M. 3)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

158. Պարգևատրում Մուրթքեին 3


Եսթեր թագուհին շատ լարված էր։ Առանց հրավերի նա գնաց Պարսկաստանի թագավորի մոտ։ Այս անելով՝ նա վտանգում էր իր կյանքը, բայց նա արեց դա, քանի որ ուզում էր փրկել իր ժողովրդին՝ հրեաներին։

Ասուերոս թագավորը նստած էր իր գահին և տեսավ, որ Եսթերը գալիս է։ Նա իր ոսկե գավազանն ուղղեց դեպի Եսթերը, որը նշանակում էր, թե կարող է մոտենալ։

Թագավոր. - Եսթե՛ր թագուհի, ինչո՞ւ ես եկել, ի՞նչ ես կամենում։

Եսթեր. - Իմ թագավո՛ր, խնդրում եմ այսօր Համանի հետ եկե՛ք իմ կազմակերպած խնջույքին։

Թագավոր. - Ծառա՛, արագ գտե՛ք Համանին։ Թագուհին մեզ խնջույքի է հրավիրել։

Եսթերը նրանց համար համեղ կերակուրներ պատրաստեց։

Թագավոր. - Եսթե՛ր թագուհի, դու դեռևս ինչ-որ բա՞ն ես ուզում։ Ես քեզ կտամ իմ թագավորության կեսը։

Եսթեր. - Խնդրում եմ վաղը նորից Համանին բե՛ր ընթրիքի, այդ ժամանակ ես կասեմ իմ խնդրանքը։

Համանը հիանալի տրամադրությամբ տուն էր գնում և պարծենում։

Համան. - Ես ամենամեծ պաշտոնյան եմ. թագուհին ինձ ճաշի էր հրավիրել թագավորի հետ, միայն ինձ։ Վաղը նորից եմ հրավիրված, բայց կա մի բան, որ բարկացնում է ինձ։ Մուրթքեն իմ առաջ չի խոնարհվում։

Կին. - Թողնելու ես նրան, որ գնա՞։ Սպանի՛ր այդ հրեային։

Եսթերը չէր տեսել, որ Համանը Մուրթքեի համար բարձր կախաղան է պատրաստել։ Բայց Աստված տեսավ դա, քանի որ Նա է կառավարում ամեն բան, և դրա համար էլ Ասուերոս թագավորին անքուն գիշեր տվեց։

Թագավոր. - Ծառա՛, ես չե՛մ կարողանում քնել։ Այստե՛ղ բեր իմ օրագիրը։ Կարդա՛, թե ինչ է պատահել վերջերս։

Օրագիրը պատմում էր, թե ինչպես Մուրթքեն բացահայտեց թագավորի դեմ դավադրությունը։

Թագավոր. - Ի՞նչ պարգև է ստացել Մուրթքեն սա անելու համար։

Ծառա. - Ոչ մի պարգև։

Հաջորդ օրը Համանը գնաց պալատ։ Նա ուզում էր թույլտվություն ստանալ թագավորից, որ կախաղան բարձրացնի Մուրթքեին։

Թագավոր. - Համա՛ն, ի՞նչ պետք է տամ այն մարդուն, ում թագավորը ցանկանում է շնորհակալություն հայտնել։

Համանը համոզված էր, որ թագավորն իրեն է ուզում պարգևատրել։

Համան. - Դու պետք է թագավորի պատմուճանը հագցնես այդ մարդուն, նստեցնես թագավորի ձին և քաղաքի փողոցներով պտտեցնես։ Թագավորի ծառան պետք է քայլի նրա կողքից և բացականչի։ «Սա է այն մարդը, ում թագավորն ուզում է պատվել»։

Թագավո. - Համա՛ն, արա՛ դա Մուրթքեի համար։

Համանը գունատվեց։

Հաջորդ թողարկմանը կլսես, թե ինչպես շարունակվեց աստվածաշնչյան այս պատմությունը։


Հերոսներ՝ հեղինակ, թագավոր, Եսթեր, Համան, կին, ծառա։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 02:07 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)