Home -- Armenian -- Perform a PLAY -- 142 (Doomed man 3)
142. Դատապարտված մարդը 3
Բժիշկ. - Պարո՛ն Թեյլր, դուք շատ վատ տեսք ունեք. գրե՛ք Ձեր կտակը, դուք երկար չե՛ք ապրելու։
Հ. Թ. - Օ՜, այո՛, կգրե՛մ։ Ես դեռ երկար եմ ապրելու։ Աստված ինձ համար Չինաստանում գործ ունի։ Միևնույն է, եթե մահանամ, Հիսուսի հետ եմ լինելու, և ես անհամբերությամբ սպասում եմ դրան։
Հադսն Թեյլրը մի մարդու դիակից էր վարակվել, ով սարսափելի ջերմությունից էր մահացել։ Ոչ ոք չէր հավատում, որ նա կապրի, բայց Հիսուսը պաշտպանեց նրան։ Հադսնը շարունակեց իր բժշկական ուսումը, որը պետք էր նրան Չինաստանում միսիոներական աշխատանքի համար։
1853 թվականի սեպտեմբերի 19-ին Հադսնը պատրաստ էր։ Նա մի նավ նստեց, որի անունը «Դամֆրիս» էր և Անգլիայից մինչև Չինաստան էր նավարկում։ Նրանք նոր էին հեռացել կառամատույցից, երբ նավը սարսափելի փոթորկի մեջ ընկավ։ Ալիքները սպառնում էին խորտակել նավը և նավի ողջ անձնակազմին, բայց Հիսուսը՝ հզոր պաշտպանը, նրանց չհիասթափեցրեց։
Մի ուրիշ անգամ էլ ոչ մի քամի չկար։ Նավաստիները պարզապես ժամանակ էին անցկացնում, երբ ստորջրյա հզոր հոսանքը նավը դեպի ժայռերը քշեց։ Նավապետը հանձնվեց։
Նավապետ. - Մեր վերջը եկել է, այլևս ոչինչ չե՛նք կարող անել։
Հ. Թ. - Մի բան կա, որը կարող ենք անել։
Նավապետ. - Ի՞նչ։
Հ. Թ. - Մենք կարող ենք աղոթել և խնդրել Աստծուն, որ քամի ուղարկի։
Հադսն Թեյլրը աղոթեց և հավատաց, որ Աստված օգնելու է իրենց։
Հ. Թ. - Բացե՛ք առագաստները։
Նավապետ. - Անիմա՛ստ է։
Հ. Թ. - Աստված քամի է ուղարկելու։
Նավապետ. - Շատ ծիծաղելի է, ես միայն կհավատամ այն ժամանակ, երբ տեսնեմ դա։
Բայց համարձակությամբ ծաղրողը հետո հրաշքի ականատես եղավ։ Հանկարծ քամի ելավ երկնքում և նավը վտանգավոր ժայռերից առանց որևէ դժվարության հեռացրեց։
Հիսուսն Իր պաշտպանող ձեռքը դրեց «Դամֆրիս» նավի վրա։ Նրանք հասան Շանհայ, և խարիսխը դուրս նետեցին։
Հադսնը ուրախությունից արտասվեց, երբ ոտքը դրեց չինական հողի վրա։ Նա այդտեղ ցանկանում էր չինացիներին պատմել իրեն Պաշտպանողի մասին։ Դրա համար էլ նրանց լեզում էր սովորել, որը բավականին բարդ էր։ Երբեմն նրա լեզուն շատ էր հոգնում։
Հ. Թ. - Սիր Ժեսու աի օ, զա տսեչինգ տսեչինգ կաու սու օ։
Թվում էր, թե շատ չինացիներ պատրաստ սպասում էին, որ մեկը գնա և իրենց պատմի Տեր Հիսուսի մասին, բայց նրան և ուղեկցին ամեն տեղ չէ, որ սիրով էին ընդունում։
Կին. - Մի՛ գնացեք Թանգչո, այնտեղի մարդիկ շատ վատն են. նրանք ձեզ կա՛մ կսպանեն, կա՛մ էլ բանտը կնետեն։
Հ. Թ. - Եթե մարդիկ վատն են, ապա մենք պե՛տք է գնանք այնտեղ։ Նրանք Հիսուսի կարիքն ունեն։
(Իրարանցում)։ Ինչ-որ բան էր կատարվում։ Դրա մասին կիմանաս հաջորդ թողարկմանը։
Հերոսներ՝ հեղինակ, բժիշկ, Հադսն Թեյլր, նավապետ, կին։
© Copyright: CEF Germany