Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 057 (Taken hostage in Egypt 5)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

57. Եգիպտոս տարված ծառան 5


(Ձիերի վարգի ձայն)։

Հովսեփը թագավորի կառքերից մեկով անցնում էր Եգիպտոսի միջով։ Բոլորը ձեռքով բարևում էին նրան, փարավոնը Հովսեփին իրեն օգնական էր նշանակել։ Նա իր մատանին տվեց Հովսեփին։ Հովսեփն անցնում էր հասունացած ցորենի դաշտերով։

Եղավ այնպես, ինչպես Աստված էր ասել։ բերքառատություն սկսվեց։

(Կացնահարելու և հարվածելու ձայն)։

Հովսեփը բազում պահեստներ կառուցեց։ Հսկայական քանակությամբ ցորեն էին հավաքում։ Հովսեփի բերքը կատարյալ էր։ Ինչպես նա ասել էր, յոթ տարվա սով սկսվեց յոթ տարվա առատությունից հետո։ Մարդիկ սկսեցին քաղց զգալ և գնացին փարավոնի մոտ։

Մարդիկ. - Քաղցա՛ծ ենք, սովից մահանում ենք։ Մեզ և մեր երեխաներին ուտելու բա՛ն տվեք։

Փարավոն. - Հովսեփն է պատասխանատու ձեզ օգնելու հարցում։ Արե՛ք այն, ինչ նա է ասում։

Մարդիկ գալիս էին տարբեր վայրերից, նույնիսկ օտար երկրներից։

Տասը տղամարդ խոնարհվեցին նրա առաջ։ Հովսեփը միանգամից ճանաչեց նրանց։ Նրանք իր եղբայրներն էին։ Հովսեփը հիշում էր իր երազների մասին, նաև այն ատելության, որ իր հանդեպ ունեին նրա եղբայրները, և թե ինչպես իրեն՝ որպես ստրուկի վաճառեցին։ Սակայն եղբայրները նրան ընդհանրապես չճանաչեցին։

Հովսեփը խստությամբ խոսեց նրանց հետ։

Հովսեփ. - Որտեղի՞ց եք եկել։

Եղբայր. - Մենք Քանանի երկրից ենք եկել և ցորեն ենք ուզում գնել։

Հովսեփ. - Ստո՛ւմ ես։ Դուք լրտեսներ եք։

Եղբայր. - Ո՛չ, ազնվությա՛մբ։ Մենք տասներկու եղբայր ենք։ Մեկը տանն է, իսկ մյուսը մահացել է։

Հովսեփ. - Ես ձեր ոչ մի բառին չեմ հավատում։ Քանի որ ես սիրում եմ Աստծուն, ձեզ կտամ ցորեն։ Բայց ես ուզում եմ, որ նորից գաք, բայց ձեր մյուս եղբոր հետ։ Ձեզնից մեկը կմնա այստեղ, որ համոզված լինեմ, թե ինձ կհնազանդվեք։

Ինչո՞ւ էր Հովսեփն այդքան կոպիտ նրանց հետ։ Արդյոք նա վրեժխնդի՞ր էր ցանկանում լինել։ Ո՛չ, նա պարզապես ցանկանում էր փորձել իր եղբայրներին։ Նա ցանկանում էր տեսել, թե արդյոք նրանք փոխվե՞լ էին, թե՞ ոչ։

Նրանք գաղափար անգամ չունեին, որ Հովսեփը հասկանում էր, թե ինչ են խոսում միմյանց հետ։

Եղբայր. - Սա մեր պատիժն է նրա համար, ինչ արեցինք Հովսեփին։

Հովսեփը սկսեց լաց լինել, երբ լսեց դա։ Բայց նա դեռ չէր ասում, թե ով է։ Իրենց անհրաժեշտ քանակի ցորենով՝ եղբայրները վերադարձան տուն, իսկ Շմավոնը մնաց Եգիպտոսում։

Հակոբը՝ նրանց հայրը, սարսափած էր, երբ լսեց տղաների ճամփորդության մանրամասները։ Սակայն, երբ ամբողջ ցորենը կերան, պետք է վերադառնային Եգիպտոս, բայց այս անգամ Բենիամինի հետ։ Եղբայրները վախեցած էին, երբ երկրորդ անգամ գնում էին Եգիպտոս։

Իսկ հետո՞։ Հաջորդ թողարկմանը կիմանաս, թե ինչ եղավ հետո։


Հերոսներ` հեղինակ, մարդիկ, փարավոն, Հովսեփ, եղբայր։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:47 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)