Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 114 (An angel came)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

114. Հրեշտակը եկավ


Մարկը գորգի վրա պառկած էր։ մի հետաքրքիր գիրք գրավել էր նրա ուշադրությունը։ (Դռան թակոց)։

Մարկ. - Ո՞վ է դուռը թակում այս ժամին։ (Դռան բացվելու ձայն)։

Մարկ. - Ալե՞ք, դո՞ւ ես, որտեղի՞ց ես եկել։

Անակնկալը հաջողվեց։ Մարկը չէր կարողանում խոսել։ Երկու տարի առաջ իր մտերիմ ընկերը տեղափոխվել էր, և այդ ընթացքում միմյանց չէին տեսել։

Իսրայելում մի երիտասարդ աղջիկ շատ անսպասելի հյուր ունեցավ։

Առանց նախօրոք տեղեկացնելու՝ նա հանկարծ կանգնեց իր առաջ․ հրեշտա՜կ։

Մարիամը ցնցված էր։

Հրեշտակ. - Մարիա՛մ, մի՛ վախեցիր, Աստված սիրո՛ւմ է քեզ։

Աստված գալիս և խոսում է մեզ հետ։ Նա այսօր էլ է այդպես անում։ Նա մեզ հետ խոսում է Իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով։ Երբեմն Նա խոսում է հրաշքների կամ այլ մարդկանց միջոցով։

Երբ դեռևս չկար Աստվածաշունչը, նա հաճախ խոսում էր երազների միջոցով կամ ուղարկում էր հրեշտակների։

Հրեշտակ. - Մարիա՛մ, Աստված քեզ հետ է, դու տղա երեխա ես ունենալու և Նրա անունը Հիսուս ես դնելու։

Մարիամ. - Ինչպե՞ս է դա հնարավոր, ես ամուսնացած չեմ և ամուսին չունեմ։

Հրեշտակ. - Աստված քո մեջ հրաշք է կատարելու։ Սուրբ Հոգին կիջնի քեզ վրա և հովանի կլինի քեզ։ Այդ պատճառով էլ քո որդին Աստծո Որդի է կոչվելու։

Մարիամ. - Ես կծառայեմ Աստծուն, թող Նրա Խոսքի համեմատ լինի ինձ հետ։

Հրաշքը կատարվեց։ Աստծո Որդին ծնվեց Բեթլեհեմում գտնվող գոմում։ Հիսուսի միջոցով Աստված եկավ մեր աշխարհ։

Ես հաճախ եմ տոնել Սուրբ Ծնունդը, սակայն այս հրաշքը դեռևս զարմացնում է ինձ։ Մեծ Աստվածը մարդ դարձավ և եկավ այս աշխարհ։ Հիսուսի միջոցով Աստված մեզ այնքան մոտեցավ, որ մարդիկ տեսան և դիպան Նրան։ Այն ժամանակ սա շատ ուրախացրեց հովիվներին։ Աստված գալիս է մեզ մոտ և Հիսուսի միջոցով քեզ մոտ նույնպես կարող է գալ։

Կցանկանա՞ս Նրան քո կյանք հրավիրել։ Դա կարող ես անել աղոթքի միջոցով։ Միգուցե այսպես ասես։

Մարկ. - Տե՛ր Հիսուս, խնդրում եմ արի՛ իմ կյանք։ Ես իմ սրտի դուռը բաց եմ անում Քո առջև։ Ես ուզում եմ հավիտյան քեզ պատկանել։ Շնորհակալ եմ Քո մեծ սիրո համար։

Աստված գալիս է քեզ մոտ, որ դու էլ Նրան մոտենաս։


Հերոսներ՝ հեղինակ, Մարկ, հրեշտակ, Մարիամ։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:58 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)