STORIES for CHILDREN by Sister Farida(www.wol-children.net) |
|
Home عربي |
Home -- Armenian -- Perform a PLAY -- 115 (The greatest Christmas present) This page in: -- Albanian -- Arabic? -- ARMENIAN -- Aymara -- Azeri -- Bengali -- Bulgarian -- Cebuano -- Chinese -- English -- Farsi -- French -- Fulfulde -- German -- Greek -- Guarani -- Hebrew -- Hindi -- Indonesian -- Italian -- Japanese -- Kazakh -- Korean -- Kyrgyz -- Macedonian -- Malayalam? -- Platt (Low German) -- Portuguese -- Punjabi -- Quechua -- Romanian -- Russian -- Serbian -- Slovene -- Spanish-AM -- Spanish-ES -- Swedish -- Swiss German? -- Tamil -- Turkish -- Ukrainian -- Urdu -- Uzbek
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար
115. Լավագույն սուրբծննդյան նվերըԱղջիկ. - Չե՛մ համբերում, թե երբ է գալու Սուրբ Ծնունդը։ Այս տարվա նվերներիս ցուցակը շա՜տ երկար է։ Տղա. - Հուսով եմ, որ իմ մեծագույն երազանքը կիրականանա։ Ես նոր սմարթֆոն եմ ուզում։ Դու պետք է դեռ մի փոքր էլ սպասես։ Աղջիկ. - Այո՛, ցավո՛ք։ Բայց լավ է, որ այնքան երկար չէ, որքան Սիմեոնը։ Տղա. - Ո՞վ է նա։ Աստվածաշունչը նրան այսպես է մեզ ներկայացնում։ այլևս ոչ այդքան երիտասարդ, կարելի է ենթադրել, որ բավականին ծեր։ Նա ապրում էր Երուսաղեմում և հավատարիմ էր Աստծուն։ Նա պետք է քառասուն երկար տարիներ սպասեր, միգուցե ավելի երկար, մինչև իր մեծագույն երազանքը իրականանար։ Աղջիկ. - Ինչո՞ւ այդքան երկար։ Եվ ո՞րն էր նրա մեծագույն երազանքը։ Նրա երազանքը կապված էր Աստծո խոստումներից մեկի հետ։ Աստված. - Սիմեո՛ն, դու կմահանաս միայն այն ժամանակ, երբ տեսնես աշխարհի Փրկչին։ Ճիշտ է՝ Սիմեոնը պետք է սպասեր, սպասեր և սպասեր, սակայն նա երբեք չհիասթափվեց, քանի որ գիտեր, որ կարող է վստահել Աստծուն։ Մի օր նա գնաց տաճար, և հենց այդ ժամանակ Մարիամը, Հովսեփն ու փոքրիկ Հիսուսը գնացին այնտեղ։ Երբ Սիմեոնը տեսավ փոքրիկին, միանգամից իմացավ, որ Նա էր խոստացված Փրկիչը։ Սիմեոնը տեսավ Հիսուսին։ Հիմա արդեն իր մեծագույն երազանքը կատարված է։ Այս ամենն ավելի շատ ուրախացրեց նրան, քան աշխարհի բոլոր նվերները։ Մեծ ուրախությամբ նա վերցրեց երեխային իր ձեռքերի մեջ և աղոթեց։ Սիմեոն. - Տե՛ր, հիմա կարող եմ խաղաղությամբ մեռնել, քանի որ Դու Քո խոստումը պահեցիր, իմ աչքերը տեսան աշխարհի Փրկչին։ Ինչ-որ մեկը մի երգ է գրել Սիմեոնի մասին։ (Երաժշտություն)։ Մի ծեր, ծեր մարդ կար, անունը՝ Սիմեոն։ Չգիտեմ, թե արդյոք ձեր բոլոր երազանքները կկատարվե՞ն Սուրբ Ծնունդին, թե՞ ոչ, բայց ես գիտեմ՝ երբ ցանկանաս, որ Հիսուսը գա քո կյանք, ինչպես այս երգն էր ասում, ապա Հիսուսը հենց այդ պահին կկատարի քո երազանքը։ Հերոսներ՝ հեղինակ, աղջիկ, տղա, Աստված, Սիմեոն։ © Copyright: CEF Germany |