Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 116 (Bill‘s special Christmas tree)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

116. Բիլի յուրահատուկ տոնածառը


Բիլ. - Սարսափելի՛ է, բոլոր տոնածառերը վաճառվել են։ Մա՛մ, մենք շատ երկար սպասեցինք։

Մայրիկ. - Դե՛, ես մտածեցի, որ եթե ուշ գնենք, ապա ծառն ավելի մատչելի կլինի։ Դու գիտես, որ մենք շատ գումար չունենք։

Բիլ. - Երեկ Ռոզին աղոթեց ծառի համար։ Նա և մյուս աղջիկները շատ կհիասթափվեն։

Բիլը մտածեց իր հայրիկի մասին։ Երբ նա ողջ էր, նրանք այս տոներին միշտ շատ շուտ էին գնում ծառը։ Առանց նրա՝ ամեն բան տարբեր էր։

Մայրիկ. - Բի՛լ, այնտեղ մի հատ կա։ Բա՛րև ձեզ, ես այդ ծառն ուզում եմ գնել։

Տղամարդ. - Ես այս մեկը չե՛մ վաճառում. սա իմ երեխաներին է, նրանք շատ կտխրեն, եթե այսօր այս ծառը տուն չտանեմ։ Շնորհավոր Սուրբ Ծնունդ։

Տղամարդը հեռացավ։ Բիլը և մայրիկը վերցրին գետնին դրված ցախը և տուն գնացին։ Չորս տխուր աղջիկ գնացին դռան մոտ։

Աղջիկ. - Ծառ գնեցի՞ք։

Մայրիկ. - Կներե՛ք, բայց ո՛չ։

Նրանք լուռ նստեցին սեղանի շուրջ և ընթրեցին։ Ռոզիի աղոթելու հերթն էր։

Ռոզի. - Սիրելի՛ Տեր Հիսուս, ես խնդրել էի, որ մեզ ծառ տաս, ինձ չե՞ս լսել, բայց մի՛ անհանգստացիր, արդեն շատ ուշ է։ Շնորհակա՛լ եմ, որ մեզ ուտելու բան տվեցիր։ Ամե՛ն։

Ավելի ուշ, երբ երեխաներն արդեն անկողնում էին, Բիլը հիանալի գաղափար ունեցավ։ Նա իր գրպանի դանակով ծակեր էր անում ավելի վրա և մետաղալարով եղևնու ճյուղեր էր ամրացնում վրան։ Նա ավելը դրեց հողի մեջ, որ ուղիղ կանգնի, իսկ հետո շուրջը շագանակագույն թուղթ փաթաթեց։

Մայրիկ. - Բի՛լ, ծառը լավ տեսք ունի, լա՛վ աշխատանք է։ Ես գագաթի համար հրեշտակ և այլ զարդարանքներ կբերեմ հիմա։ Աղջիկները շատ կուրախանան։

Ռոզին ամենաուրախն էր։

Ռոզի. - Բի՛լ, սա իմ տեսած ամենագեղեցիկ ծառն է, Հիսուսն իրոք պատասխանեց իմ աղոթքին։

Երեխաներն ուրախությամբ հավաքվեցին մայրիկի շուրջը, մինչ սուրբծննդյան պատմություններ էր ընթերցում։

(Էջը շրջելու ձայն)։

Մայրիկ. - Եվ Մարիամն ունեցավ իր առաջնեկին, որին կտորներով փաթաթեց և պառկեցրեց մսուրի մեջ։

Իսկ ինչո՞ւ մայրիկը Հիսուսի խաչելության մասին նույնպես ընթերցեց։

Մայրիկ. - Հիսուսի խաչը իրական ծառից էր պատրաստված։ Այդ ծառն ավելի կարևոր է, քան սուրբծննդյան ծառը։ Մսուրը և խաչը համապատասխանում են իրար։ Տեր Հիսուսը եկավ այս աշխարհ, որ մահանա մեր փոխարեն։ Սուրբ Ծնունդը ոչինչ կլիներ առանց խաչի։


Հերոսներ՝ հեղինակ, Բիլ, մայրիկ, տղամարդ, աղջիկ, Ռոզի։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:59 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)