STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 166 (Must Terry die 4)

Previous Piece -- Next Piece

DRAMAS -- perform them for other children!
Plays for children to perform

166. Թերրին կմահանա՞ 4


Ֆիլիպ. - Կարծում ես Թերրին կմահանա՞։

Հռուռ. - Ո՛չ, ես աղոթել եմ, որ Հիսուսը բժշկի նրան։

Ֆիլիպ. - Ես նույնպես, բայց չգիտեմ, թե արդյոք Հիսուսը լսե՞լ է ինձ։

Հռութ. - Եթե դու Բարի Հովվի գառներից մեկն ես, ապա Նա միշտ քեզ լսում է։

Ֆիլիպ. - Ինչպե՞ս։

Հռութ. - Ասա՛ Նրան, որ ուզում ես Նրան պատկանել։

Հռութն իր եղբորը ցույց տվեց Բարի Հովվի այն նկարը, որը քահանան էր իրեն տվել։

Ֆիլիպը երկար ժամանակ նայում էր այդ նկարին։

Ֆիլիպ. - Այո՛, ես ուզում եմ դա անել։ Խնդրում եմ ինձ մենա՛կ թող։

Շուտով նրա պայծառ դեմքից երևում էր, որ նա պատկանում է Հիսուսին։ Եվ Թերրիի կողմից նամակը երեխաներին ավելի ուրախացրեց։ «Սիրելի՛ Ֆիլիպ, սիրելի՛ Հռութ, ես այլևս հիվանդանոցում չե՛մ։ Խնդրում եմ այցելե՛ք ինձ։ Իմ հասցեն է՝ Առվակի ափի կեչիների խրճիթ Վայրի անտառում։ Ձեր Թերրի»։

Առվակի ափի կեչիների խրճի՞թ։ Նրանց ընկերը այն հին խրճիթո՞ւմ էր ապրում։

Ֆիլիպը զգուշորեն թակեց դուռը։ (Դռան թակոց)։

Մայր. - Ի՞նչ եք ուզում։

Հռութ. - Թերրին է մեզ հրավիրել։

Մայր. - Դուք այն երեխանե՞րն եք, որ պատահարի ժամանակ Թերրիի հետ էին։ Նե՛րս եկեք։

Թերրին անշարժ պառկած էր իր անկողնում։ Նա շատ նիհար և գունատ էր։ Նա արտասվեց, երբ տեսավ իր երկու ընկերներին։ Ֆիլիպն ու Հռութը չգիտեին, թե ինչի մասին խոսեն նրա հետ։ Սենյակը շատ փոքր էր և մռայլ։

Թերրին շատ ցավեր ուներ։ Ճաշին նրանք մեկ բաժակ թեյ խմեցին և բարակ հացի կտոր կերան։

Ֆիլիպն ու Հռութը երբեք չէին մտածել, որ Թերրին այդքան աղքատ է։

Տանը նրանք մորաքույր Մարգարիտին ամեն բան պատմեցին և որոշեցին, որ պետք է ամեն օր այցելեն Թերրիին։

Ֆիլիպ. - Ես նրան իմ՝ անտառի նկարներով ալբոմը կտանեմ։

Հռութ. - Իսկ ես մի տոպրակ խնձոր և Աստվածաշունչ կտանեմ, որը լի է Բարի Հովվի մասին պատմություններով։

Ֆիլիպ. - Մենք մեր խնայողություններից դրամ կտանք նրա մայրիկին, որ Թերրիին ուտելիք և կաթ գնի։

Հռութ. - Դա կբավարարի՞։

Ֆիլիպ. - Մենք դա մեզ հետ կվերցնենք և ճանապարհին կորոշենք։

Եվ նրանք հենց այդպես էլ արեցին։

Կարո՞ղ եք կռահել, թե նրանք ում հանդիպեցին դեպի անտառ տանող արահետին։

Այդ մասին կիմանաս հաջորդ թողարկմանը։


Հերոսներ՝ հեղինակ, Ֆիլիպ, Հռութ, մայր։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on March 12, 2020, at 09:33 AM | powered by PmWiki (pmwiki-2.2.109)