STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 165 (The secret place is taken 3)

Previous Piece -- Next Piece

DRAMAS -- perform them for other children!
Plays for children to perform

165. Օտաըը խրճիթում 3


Հռութ (ոգևորված). - Մորաքո՛ւյր Մարգարիտ, տիկի՛ն Ռոբինջերը ինձ իրենց տուն է հրավիրել։ Ես նրա զույգ երեխաներին պետք է շաբաթ օրը զբոսանքի տանեմ։ Կարո՞ղ եմ։ Խնդրում եմ ասա՝ այո՛։

Մորաքույր Մարգարիտ. - Ցավոք սրտի չես կարող։ Ես խոստացել եմ տիկին Միլլերին, որ իր զարմուհու հետ կխաղաս։

Հռութ. - Բայց ես չե՛մ ուզում։ Ես չե՛մ սիրում նրան։ Ես կգնամ այնտեղ, որտեղ ես եմ ուզում։

Մորաքույր Մարգարիտ. - Հռո՛ւթ, գնա քո սենյա՛կ։ Ես կարծում էի՝ դու փոխվել ես։

Հռութ. - Ինձ դա չի հետաքրքրում։ (Դռան փակվելու ձայն)։

Բայց Հռութին դա անհանգստացնում էր։ Նա նետվեց անկողնու վրա և սկսեց լաց լինել։

Մորաքույր Մարգարիտ. - Հռո՛ւթ, ի՞նչ է կատարվում քեզ հետ։

Հռութ (լացելով). - Ես նորից ինձ վատ պահեցի։ Բարի Հովիվը դեռ ինձ սիրո՞ւմ է։ Մորաքո՛ւյր Մարգարիտ, ի՞նչ ես կարծում, Նա ինձ կների՞։

Մորաքույր Մարգարիտ. - Հռո՛ւթ, միանշանա՛կ։ Եթե դու սրտանց ներողություն խնդրես Տեր Հիսուսից, Նա կների քեզ։

Հռութը աղոթեց։ Եվ նա իր մորաքրոջից նույնպես ներողություն խնդրեց։ Ապա նա շատ լավ տրամադրությամբ քնեց և սպասում էր հաջորդ օրվան։

Հռութը և Ֆիլիպը ծրագրում էին գնալ Վայրի անտառի իրենց գաղտնի վայրը։

Առավոտյան շատ շուտ նրանք ճանապարհ ընկան։

Նրանց խրճիթը ճիշտ այնպես էր, ինչպես առաջ։ Ֆիլիպը գնաց դեպի մուտքը, բայց նույն ձևով վերադարձավ։

Ֆիլիպ. - Այնտեղ ինչ-որ մեկը կա։ Հե՜յ, դո՛ւրս արի, սա մե՛ր խրճիթն է։

Թերրի. - Ինձ պետք չէ՛ ձեր հիմար խրճիթը, ես ավելի լավը կարող եմ պատրաստել։

Պատռված տաբատով և մաշված վերնաշապիկով մի տղա դուրս եկավ իրենց խրճիթից։ Ֆիլիպը և Հռութը նրան միանգամից սիրեցին։ Թերրին դարձավ նրանց մտերիմ ընկերը։ Նրանք միմյանց հետ ճաշում էին, իսկ Թերրին նրանց Վայրի անտառի գաղտնիքներն էր ցույց տալիս։

Թերրին կապիկի պես կարողանում էր ծառ մագլցել։ Ոչ մի ծառ շատ բարձր չէր նրա համար։

Ֆիլիպ. - Թե՛րրի, սպասի՛ր, առաջ մի՛ գնա։ ճյուղը շա՛տ բարակ է։

(Ճյուղի կոտրվելու ձայն)։ Այն կոտրվեց, և Թերրին վայր ընկավ։ Նա անշարժ պառկած էր գետնին։

Ֆիլիպ. - Հռո՛ւթ, կարծում եմ՝ նա դեռ ողջ է։ Նրա հե՛տ մնա, իսկ ես օգնություն կկանչեմ։

Հռութը շատ էր վախենում Թերրիի համար և սկսեց աղոթել։

Հռութ. - Տե՛ր Հիսուս, խնդրում եմ մի՛ թող, որ Թերրին մահանա։ Ես նրան Քո մասին եմ ուզում պատմել, որ նա Քո գառներից մեկը դառնա։

Վերջապես օգնությունը հասավ։ Թերրիին զգուշությամբ դրեցին պատգարակի վրա և տարան հիվանդանոց։

Ֆիլիպ. - Կարծում ես Թերրին կմահանա՞։

Դու այդ մասին կիմանաս հաջորդ թողարկմանը։


Հերոսներ՝ հեղինակ, Հռութ, մորաքույր Մարգարիտ, Ֆիլիպ, Թերրի։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on March 12, 2020, at 09:28 AM | powered by PmWiki (pmwiki-2.2.109)