STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 164 (The lost sheep 2)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

164. Մոլորված գառնուկը 2


Հռութը բարկացած փախավ։ Մորաքույր Մարգարիտի խոսքերը հետևում էին նրան։ «Ես պատրաստվում եմ քեզ գիշերօթիկ դպրոց ուղարկելու»։

Երբ արևը մայր մտավ, նա արդեն շատ էր հեռացել տնից և մտածում էր, թե որտեղ կարելի է գիշերել։ Միգուցե գերեզմանատան հետևի եկեղեցո՞ւմ։

Նա քայլում էր գերեզմանաքարերի կողքով և կանգ առավ, երբ մի սպիտակ փոքրիկ խաչ տեսավ։

Հռութ. - Յոհաննա Քոլլինս, 9 տարեկան։ Նա գնաց՝ ապրելու Հիսուսի հետ։ Իսկ ես Հիսուսի հետ կլինե՞մ, եթե այսօր մահանամ։

Խորացած մտքերի մեջ՝ (դռան ճռռոց) Հռութը մտավ եկեղեցի։

Նա պառկեց եկեղեցու նստարանին և քնեց։

Հաջորդ առավոտյան քահանան մտավ եկեղեցի և այնտեղ գտավ Հռութին։

Քահանա. - Բարի լո՛ւյս, որտեղի՞ց ես եկել։

Հռութը վստահեց քահանային և պատմեց, որ տնից է փախել։

Ապա նա գնաց քահանայի տուն և համեղ նախաճաշ կերավ, մինչ տիկին Րոբինջերը զանգահարում էր նրա մորաքրոջը։ Հռութը սենյակի շուրջբոլորը ուսումնասիրում էր և պատից կախված մի նկար նկատեց։

Քահանա. - Քեզ դո՞ւր է գալիս այս նկարը։ Սա Հիսուսն է՝ Բարի Հովիվը։ Նա Իր ձեռքն է մեկնում կորած գառնուկին։ Նա ուզում է փրկել նրան։ Գառնուկն ինձ հիշեցնում է քո մասին։

Հռութ. - Նա ինձ նո՞ւյնպես կգտնի։ Եվ ես Յոհաննա Քոլլինսի պես Երկի՞նք կգնամ։

Քահանա. - Այո՛, դու պարզապես պետք է ասես, որ ուզում ես Նրան պատկանել։ Ես այս նկարը քեզ կնվիրեմ։ Իսկ հիմա, տո՛ւն վերադարձիր։ քո մորաքույրն անհանգստանում է քեզ համար։

Տան ճանապարհին Հռութն իր գրպանից հանեց նկարը։ Նա նայում էր դրան, մինչ աղոթում էր։

Հռութ. - Տե՛ր Հիսուս, ես անհնազանդ գառնուկ եմ։ Խնդրում եմ ների՛ր իմ բոլոր մեղքերը։ Ես ուզում եմ Քեզ պատկանել և մի օր Քեզ հետ ապրել Երկնքում։ Ամեն։

Հիսուսն այսպիսի աղոթքներին անմիջապես պատասխանում է։ Հռութը շնորհակալություն հայտնեց դրա համար և ուրախությունից սկսեց ցատկոտել։

Մորաքույր Մարգարիտը նրան էր սպասում տան դռան դիմաց։ Նրանք գրկախառնվեցին։

Հռութ. - Մորաքո՛ւյր Մարգարիտ, կներես ամեն բանի համար։ Խնդրում եմ ինձ մի՛ ուղարկիր գիշերօթիկ դպրոց։ Ես այս պահից սկսած ինձ լավ կպահեմ։

Մորաքույր Մարգարիտ. - Ես սիրո՛ւմ եմ քեզ։ Արի՛ մեկ անգամ էլ փորձենք։

Հռութը շատ էր աշխատում իր պահվածքի վրա։ Նա լսում էր Բարի Հովվի ձայնը, երբ Նա Աստվածաշնչի միջոցով խոսում էր իր հետ։ Եվ նա չէր լսում իր հպարտ «ես»-ի ձայնին, որը միշտ փորձում էր գլուխ բարձրացնել։

Հռութն իրոք փոխվել էր։ Որոշ ժամանակ ամեն բան շատ լավ էր, բայց հետո…

Անպայման լսի՛ր հաջորդ թողարկումը, որ իմանաս, թե ինչ եղավ հետո։


Հերոսներ՝ հեղինակ, Հռութ, քահանա, մորաքույր Մարգարիտ։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 02:08 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)