STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 154 (Jesus the victor 2)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

154. Հիսուսը՝ հաղթողը 2


Սատանան չար ու խորամանկ է։ Նրան մատների արանքով մի՛ նայիր։ Նա հեքիաթի հերոս չէ։ Աստվածաշունչն ասում է, որ նա մռնչացող առյուծի պես պտտվում է և փնտրում է մեկին, որ ոչնչացնի։

Երեխա. - Ես երբե՛ք չէի մտածել, որ նա իսկապես գոյություն ունի։

Նա Աստծո թշնամին է, ով ամեն բան անում է, որ խանգարի մեզ՝ հավատալու Աստծուն։

Հիշո՞ւմ ես մարտավարության առաջին կետը։

Երեխա. - Նա կասկած ու անվստահություն է ստեղծում Աստծո դեմ։

Զգո՛ն եղիր և հասկացի՛ր, թե ինչպե՞ս է նա դա անում քեզ հետ։ Չընկնե՛ս այս ծուղակը։ Խնդրի՛ր Տեր Հիսուսին, որ պաշտպանի քեզ, քանի որ Նա հաղթել է չարին։

Աստծո Որդին նրա սիրելի նշանակետն էր։ Չարն ամեն բան անում էր, որ Հիսուսին հետ պահի մեզ համար խաչի վրա մահանալուց։ Նա ուզում էր արգելել մեզ Աստծո հետ հավիտենական կյանք ունենալուց, ահա թե ինչու նա փորձեց Հիսուսին։

Սատանա. - Եթե Դու Աստծո Որդին ես, ապա այս քարը հա՛ց դարձրու։ Եթե Դու Աստծո Որդին ես, ամենաբարձր աշտարակից ցա՛ծ նետվիր, Աստված Քեզ կպաշտպանի։

Հիսուսը հաղթող է, և Նա կարիք չուներ սատանային ապացուցելու, որ Ինքն է Աստծո Որդին։ Դրանից հետո թշնամին մարտավարության համար երկրորդ կետն օգտագործեց։ նա մեծ խոստում տվեց։

Սատանա. - Ես քեզ կտամ ամբողջ աշխարհը, եթե դու ինձ երկրպագես և խոնարհվես իմ առաջ։

Հիսուս. - Հեռո՛ւ գնա, սատանա՛։ Աստվածաշունչն ասում է։ «Միայն պաշտի՛ր քո Աստծուն և միայն Նրա՛ն երկրպագիր»։

Հիսուսը հաղթող է։ Նա միայն մեկ նախադասություն է ասում, և սատանան պետք է փախչի։

Հիսուսը հաղթող է։ Դրա համար էլ չարն ատում է Նրան։

Երբ Հիսուսին խաչի վրա գամեցին, թշնամին օգտագործեց իր վերջին զենքը։

Սատանա. - Եթե դու իրոք Աստծո Որդին ես, իջի՛ր խաչից։

Եթե Հիսուսն աներ դա, մենք հավիտյան կկորչեինք, և մեր մեղքերը ներում չէին ունենա և Աստծո հետ հավիտենական կյանք չէինք ունենա։

Բայց Հիսուսը շարունակեց Իր գործը։ Նա է հաղթողը։ Խաչի վրա Նա հաղթեց մեղքին, մահվանը և չարին։ Նրա հարությունը դրա ապացույցն էր։

Երբ հավատում ես Հիսուսին, դու հաղթողների կողմից ես լինում։

Մի՛ վախեցիր, քանի որ Հիսուս Քրիստոսն է հաղթողը։

Հիշի՛ր և մի՛շտ Նրա անունը կանչիր։ Աղոթի՛ր Նրան, որ պաշտպանի քեզ։


Հերոսներ՝ հեղինակ, երեխա, սատանա, Հիսուս։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 02:06 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)