Home -- Armenian -- Perform a PLAY -- 155 (Hands off 3)
155. Զգուշացի՛ր 3
Գիտե՞ս, թե ով է գուշակը։
Երեխա. - Դա մեկն է, ով սատանայի համար է աշխատում, և նա այդպես տեղեկանում է, թե ինչ է լինելու ապագայում։
Ինչ որ նա ասում է, ամբողջությամբ սուտ չէ, և երբեմն ճիշտ բաներ էլ է ասում։
Գուշակներ կային դեռևս վաղ ժամանակներում։
Երբ Պողոսն իր ընկերոջ հետ գնաց Փիլիպպե, Աստվածաշունչը մեզ ասում է, որ մի կին վազեց նրանց հետևից, ով գուշակության ոգի ուներ։ Նա բարձրաձայն բացականչեց փողոցում։
Գուշակ. - Այս մարդիկ Աստծո ծառաներ են։ Նրանք ձեզ կասեն, թե ինչպես կարող եք փրկվել։
Երեխա. - Բայց նա ճշմարտությունն էր ասում։
Ճի՛շտ է, բայց Պողոսին դա դուր չեկավ։ Նա այդ կնոջ հայտարարությունների կարիքը չուներ։
Պոսոս. - Հիսուսի անունո՛վ եմ ասում, դո՛ւրս արի կնոջ միջից։
Գուշակության ոգին նրան անմիջապես թողեց։ Հիսուսը հաղթող է։ Սատանան դողում է Նրա առաջ։ Մենք չենք կարող նրան տեսնել, նա զբաղված է՝ փորձելով մարդկանց հեռու պահել Աստծուն հավատալուց։ Ահա թե ինչու է նա առաջարկում փոխարինող բան՝ սնահավատություն։
Իսկապես այդպես է, որ ով փակում է իր սրտի դուռը Հիսուսի առաջ, այն բացում է սնահավատության համար։
Սնահավատություն է պարանոցին կամ ձեռքին աչքի ուլունք կրելը։
Սնահավատություն է մեքենայում որևէ թալիսման կախելը։ Սատանան տալիս է կարողություն, որ գուշակները որոշ առարկաներ շարժեն իրենց տեղից՝ առանց դրանց դիպչելու։
Երեխա. - Իսկ եթե մենք դա անում ենք պարզապես զվարճանալու համա՞ր։
Մարտինը նույնպես մտածեց դա, երբ իր դպրոցի որոշ երեխաներ փորձում էին շարժվող բաժակների միջոցով խոսել ոգիների հետ։ Այդ ժամանակվանից սկսած՝ նա խոր վախեր և սարսափելի երազներ էր տեսնում։
Գիտե՞ք թանաքի փորձի մասին։
Պարզապես զվարճանալու համար ձեր մեկ մատը մտցրե՛ք թանաքի մեջ, իսկ մյուս մատը լրջորեն մտցրեք։
Երեխա. - Հե՜յ, երկու մատներն էլ ծածկված են կապույտ թանաքով։
Այսպիսով, ձեր ձեռքերը հեռո՛ւ պահեք թշնամու առաջարկներից։ Կարևոր չէ՝ դա պարզապես զվարճանքի համա՞ր է, թե՞ լուրջ. հետևանքները նույնն են։ Օրինակ՝ դուք ցանկություն չեք ունենա կարդալու Աստվածաշունչը կամ աղոթելու։
Երեխա. -Իսկ Ձեր հորոսկոպը կարդո՞ւմ եք։
Ոչ։
Երեխա. - Իմ մայրը նույնպես։ Նա ասում է, որ Աստված դա արգելում է։ Նա ուզում է, որ մենք միայն իրենից կախված լինենք։
Եվ երբ ունես Հիսուսին, ուրիշ ոչ մեկի կարիքը չունես։ Նա հաղթող է և օգնում է մեզ՝ դուրս գալու թշնամու ծուղակներից։ Նա սիրում է քեզ և կպաշտպանի քեզ։
Հերոսներ՝ հեղինակ, երեխա, Պողոս, գուշակ։
© Copyright: CEF Germany