STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 156 (Esther – star of the East 1)

Previous Piece -- Next Piece

DRAMAS -- perform them for other children!
Plays for children to perform

156. Եսթերը՝ Արևելքի աստղը 1


Աղջիկ. - Դուք ինձ ճանաչո՞ւմ եք։ Իմ անունը Ադասսա է, ես ապրում եմ Պարսկաստանում։ Բայց ես այստեղ օտարական եմ, ծնողներս մահացած են։ Ես նույնիսկ նրանց հիշել չեմ կարողանում։ Մուրթքեն իմ ազգականն է. նա իմ խնամակալն է։ Մենք ապրում ենք Շուշան կոչվող մի մեծ քաղաքում։ Այստեղ բոլորն ինձ անվանում են Եսթեր։ Իմ պարսկական անունը նշանակում է «արևելքի աստղ»։

Անհայտ, գեղեցիկ և խելացի որբը գաղափար չուներ, որ նա մի օր փայլելու է պայծառ աստղի պես և շատ հայտնի է դառնալու։

Եսթերը դարձավ թագուհի։ Նրա պատմությունը գրված է Աստվածաշնչում։

Ասուերոս հզոր թագավորը ընտրեց նրան։ Թագավորը բոլոր երիտասարդ աղջիկների միջից Եսթերին հավանեց։ Նա թագ դրեցը նրա գլխին և մեծ երեկույթ կազմակերպեց։

Այդ օրը նա ամբողջ թագավորությունում հարկեր հավաքելու փոխարեն նվերներ բաժանեց։

Պատահական չէր, որ Եսթերը հենց այդ ժամանակ թագուհի դարձավ։ Վստահ եմ, որ Աստված Ասուերոս թագավորի որոշման վրա ազդեցություն ուներ։

Եսթերը պալատում մի գաղտնիք էր պահում։ Ոչ ոք չգիտեր, որ նա հրեա է։ Նրա խնամակալը խորհուրդ էր տվել ոչ ոքի չասել։ Նա հնազանդվեց նրան և դրա մասին ոչ ոքի չասաց։

Մուրթքեն նույնպես աշխատում էր թագավորի համար։ Մի օր նա լսեց թագավորի երկու ծառաների դավադիր խոսակցությունը։ Նրանք պատրաստվում էին սպանելու թագավորին։

Մուրթքեն դրա մասին ասաց Եսթեր թագուհուն, ով հենց այդ պահին գնաց և պատմեց թագավորին։

Դավադրությունը բացահայտված էր, իսկ մեղավորներն անմիջապես պատժվեցին։

Ասուերոսն ասաց իր քարտուղարին, որ թագավորի օրագրում գրի կատարվածի մասին։

Շատ չանցած՝ պալատ մտավ ոչ այնքան բարեհամբույր մի մարդ՝ հպարտ և ինքնահավան Համանը։ Նա կարողանում էր թագավորի մոտ բարի ձևանալ և լավ տպավորություն թողնել։

Համանը երկրորդ ամենահզոր մարդն էր պարսկական թագավորությունում։

Նա մեկն էր, ում սրտում չար ծրագիր կար։

Դու ավելին կլսես հաջորդ թողարկմանը։


Հերոսներ՝ հեղինակ, երեխա։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on March 12, 2020, at 08:38 AM | powered by PmWiki (pmwiki-2.2.109)