Home -- Armenian -- Perform a PLAY -- 151 (Donkey heads are expensive 1)
151. Թանկ ապրանքներ 1
Կարո՞ղ ես պատկերացնել Սամարիա քաղաքը՝ բլրի վրա, լավ պաշտպանված։ Երբ Իսրայելը բաժանված էր, դա հյուսիսային մայրաքաղաքն էր։
Այս քաղաքում թշնամիները զրոյացան, ոչնչացան։
Սիրիացիները ցանկանում էին գրավել այն, բայց դա չարեցին զենքով, այլ պաշարեցին այն։ Նրանք իրենց ճամբարը տեղավորեցին քաղաքի շուրջը և իրենց աչքերը պահեցին քաղաքի դարպասների վրա։
Դրանից հետո քաղաքի բնակիչները միայն վատ լուրեր էին լսում։ Սնունդը շատ քիչ էր, ամեն ինչ վաճառված էր։ Հասարակ ապրանքները շատ թանկ էին։ Երեխաները լաց էին լինում և փողոցում սնունդ փնտրում։ Ողջ ազգը գտնվում էր շատ ծանր վիճակում, թագավորը նույնպես։ Նա մեղադրեց Եղիսեին և վճռականորեն որոշեց սպանել Աստծո պատգամաբերին։ Նրան ուղեկցում էր մի պաշտոնյա։
Եղիսեն տեսավ, որ գալիս են։
Եղիսե. - Թագավո՛ր, լսի՛ր Աստծուն. Նա խոստանում է, որ վաղը էժան գնով ուտելիք կունենանք։
Պաշտոնյան վիրավորանքով պատասխանեց.
Պաշտոնյա. - Անհնա՛ր է, կարծում ես, որ Աստված կարող է երկնքում պատուհան բացել և կերակո՞ւր նետել մեզ համար։
Եղիա. - Դուք կտեսնեք, որ այդպես է լինելու, բայց որպես պատիժ դուք դրանից չեք ուտելու։
Սա Աստծո բարի լուրն էր, բայց ոչ ոք չէր հավատում դրան։
Կարիքը շատ մեծ էր, բայց քաղաքի դարպասների մոտ նստած չորս տղամարդն ավելի մեծ կարիքի մեջ էին։ Նրանք բորոտներ էին և շատ սոված։ Մաշկի այդ սարսափելի հիվանդության պատճառով նրանց դուրս էին հանել քաղաքից։
Քաղաքը շուտով լսելու էր նրանց մահվան լուրը։
Նրանք հեռվից հուսահատ նայում էին։ Հանկարծ նրանցից մեկը խախտեց լռությունը։
Բորոտ. - Մահն ամենուր է. եթե մենք մնանք այստեղ, կմեռնենք, եթե մտնենք քաղաք, մենք նույնպես կմեռնենք, իսկ եթե գնանք թշնամու մոտ, գուցե... գուցե նրանք մեզ թույլ տան ապրել։ Եվ եթե նրանք մեզ սպանեն, մենք պարզապես կմեռնենք այնտեղ։
Հույսի կայծ վառվեց նրանց սրտում։
Երբ արևը մայր մտավ, նրանք թաքուն մտան թշնամու ճամբարը։
Լարվածությունը շատ մեծ էր։
Նրանք հասան առաջին վրանին։
-Զգո՛ւյշ, լռե՛ք։
Թե ինչ տեղի ունեցավ հետո, կիմանաս հաջորդ թողարկմանը։
Հերոսներ՝ հեղինակ, Եղիա, բորոտ, պաշտոնյա։
© Copyright: CEF Germany