Home -- Armenian -- Perform a PLAY -- 149 (It‘s difficult for Inam 1)
149. Ինամի համար դա դժվար է 1
Լվացքի զամբյուղը շատ ծանր էր։ Ինամը այն դեպի գետն էր տանում։ Նա այնտեղ դուրս հանեց կեղտոտ լվացքը, դրեց ջրի մեջ և սկսեց հագուստները հերթով քսել մի մեծ քարի։
Դա շատ դժվար աշխատանք էր։ Ջունգլիում լվացքի մեքենա չկար։
Ինամի շագանակագույն դեմքից արցունքներ հոսեցին։ նրան սարսափելի ծեծել էին։ Ինամը նայում էր դեպի դաշտերը և մտածում էր այն ժամանակի մասին, երբ դեռ բրնձի հասկերը փոքր էին։
(Հիշողության ժամանակ երաժշտություն)։
Ինամ. - Այն ժամանակ օտարերկրացիները գալիս էին Ինդոնեզիա և մոտակայքում փայտից փոքրիկ եկեղեցիներ էին կառուցում։ Բոլորը կարող էին գնալ այնտեղ։ Ես ճեղքերից նայում և լսում էի, երբ հաճելի երգեր էին երգում։ Հետո ես ներս գնացի և Հիսուսի մասին հետաքրքիր պատմություններ լսեցի, թե ինչպես է Նա մեզ համար խաչի վրա մահացել։ Ես որոշեցի հետևել Հիսուսին և տալ իմ կյանքը Նրան։ Երբ ծնողներիս ասացի, որ աղոթել եմ Նրան, շատ զայրացան և ծեծեցին ինձ։
(Երաժշտությունն ընդհատվում է)։
Ինամը լաց էր լինում, բայց ոչ նրա համար, որ իրեն ծեծել էին, այլ իր ծնողների համար։
Ինամ. - Տե՛ր Հիսուս, աղոթում եմ, որ իմ ծնողները հավատան, ապրեն Քեզ համար և մի օր Երկինք գնան։ Խնդրում եմ մի՛ թող, որ նրանք կորչեն։
Ինամը լվացքը լցրեց զամբյուղի մեջ և տուն գնաց։
Մայրիկ (բարկացած). - Ինչո՞ւ ես այդքան դանդաղ աշխատում, արագացրո՛ւ, բրինձը եփի՛ր։
Ճաշից հետո Ինամը պատժված էր։
Բայց երբ լռություն էր, նա բարձրացավ և պատուհանից դուրս գալով՝ ջունգլիների բարձր խոտերի միջով վազեց դեպի փոքրիկ եկեղեցին։
(Երաժշտություն)։
Նա չցանկացավ բաց թողնել պաշտամունքը։ Այնտեղ սովորած երգերն ու աստվածաշնչյան համարները նրան նոր քաջություն տվեցին, բայց տանը ծնողները փայտով սպասում էին նրան։
Ինամը դժվար ժամանակներ ունեցավ, քանի որ նա որոշեց ապրել Հիսուսի համար։
Նրան հաճախ էին ծեծում, բայց նա վստահում էր Հիսուսին։
Երբ նա հիվանդացավ, մայրը զանգահարեց կախարդ-բժշկին։ Նա ինչ-որ խառնուրդ պատրաստեց և թաքուն ծիծաղեց։
Ինամը մտածում էր, թե ինչ անի, որ ստիպված չխմի այն։ Կախարդ-բժիշկը բաժակը տվեց նրան, և այդ պահին մայրը դուրս եկավ։
Մայրիկ. -Ես պետք է գնամ խոհանոց։ բրինձը վառվում է։
Կախարդ-բժիշկը հետևեց նրան, և Ինամը խառնուրդն արագ թափեց պատուհանից։
Եթե հանկարծ բռնվեր…
Հաջորդ թողարկմանը կլսես, թե ինչ պատահեց հետո։
Հերոսներ՝ հեղինակ, Ինամ, մայրիկ։
© Copyright: CEF Germany