STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 119 (Dani fell 3)

Previous Piece -- Next Piece

DRAMAS -- perform them for other children!
Plays for children to perform

119. Դանին ընկավ 3


Տատիկը նայեց խոհանոցի ժամացույցին։ Դանին արդեն տանը պետք է լիներ։ Նա աղոթում էր, մինչ Անետը և նրա հայրը գնացել էին՝ սարերում նրան փնտրելու։

Հայրիկ. - Դա՜նի, Դա՜նի, լսո՞ւմ ես մեզ։

Անետ. - Հայրի՛կ, ես վստա՛հ եմ, որ Լուկասը այս ամենի հետ կապ ունի, ես արագ կգնամ և կհարցնեմ նրան։

Անետը վազեց հարևանի տուն, ապա դեպի ախոռը։ Նա վայրի կատվի նման մագլցեց աստիճաններով և հարձակվեց Լուկասի վրա, ով լաց էր լինում։

Անետ. - Ո՞ւր է Դանին, ի՞նչ ես արել նրա հետ։

Լուկաս. - Ես չգիտե՛մ, թե որտեղ է, ես մեղավոր չե՛մ։

Անետ. - Ինչո՞ւմ մեղավոր չես։ Ասա՛ ինձ, թե որտեղ է նա, թե չէ ոստիկանությանը կկանչեմ։

Լուկաս. - Դանին մահացել է։

Անետի դեմքը սպիտակեց, իսկ հետո նա վազեց Լուկասի հետևից, ով նրան տարավ այն վայրը, որտեղից Դանին էր ընկել։ Հայրիկը պարանի օգնությամբ իջնում էր ճեղքվածքի միջով։ Նա գտավ Դանիին՝ պառկած քարի վրա՝ շատ ծանր վիրավորված ոտքով։

Հայրիկ. - Դանին ողջ է. նա չի ընկել հոսող գետի մեջ։

Անետը նայում էր, թե ինչպես էր հայրիկը Դանիի հետ միասին բարձրանում պարանով, նա նույնիսկ կատվին փրկեց։

Աստված պաշտպանեց Դանիին, բայց չնայած հիվանդանոցի լավ խնամքին, նա միայն ձեռնափայտով էր կարողանում քայլել։

Անետ. - Լուկասն է մեղավոր։

Անետը ճի՞շտ էր։ Նա ատում էր Լուկասին, որն իրեն ավելի ու ավելի տխուր էր դարձնում։ Նրա սրտում տեղ չկար հայրիկի՝ գիշերվա կարդացած աստվածաշնչյան պատմությունների համար։ Նրան չէր հետաքրքրում, որ Հիսուսը սիրում է բոլորին և փրկում է մեր սրտի ատելությունից։

Ներե՞լ, ո՛չ, նա ուզում էր վրեժխնդիր լինել։

Մի օր Անետը մի գեղեցիկ փայտե ձի տեսավ հարևանների աստիճանների վրա։

Անետ. - Ես կարծում, որ Լուկասն է սա պատրաստել. Վստահ եմ, որ նա ուզում է դպրոցում առաջին տեղը գրավել, բայց ես կկանխեմ դա։

(Փայտը գետնին գցելու և ոտքով հարվածելու ձայն)։

Մեկ հարվածով նա ձեռքի աշխատանքը գետնին գցեց և մասերի բաժանվեց։ Նրա սրտում այնքան ատելություն կար, որ այդ պահին դուրս եկավ նրա միջից։ Անետը գիտեր, որ իր արարքները սխալ էին, բայց նա մտածեց։ «Լուկասն ինձնից վատն է», և գաղտագողի փախավ։

Հաջորդ թողարկմանը կիմանաս, թե ինչ եղավ հետո։


Հերոսներ՝ հեղինակ, հայրիկ, Անետ, Լուկաս։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on March 14, 2020, at 03:13 PM | powered by PmWiki (pmwiki-2.2.109)