Home -- Armenian -- Perform a PLAY -- 063 (Sammy‘s discovery)
63. Սեմմիի հայտնագործությունը
Նյու Յորքի փողոցներում ուժեղ քամի էր փչում։ Սեմմին իր գլխարկով ծածկեց ականջները։ Ամեն երեկո նա պետք է զբոսանքի դուրս գար իր հայրիկի հետ։ Ավտեմեքենաներն անցնում էին, լսվում էր արգելակների ձայնը, և կանայք լի տոպրակներով դեպի ավտոբուսն էին շտապում։ Բոլորը շտապում էին։
Սեմմի. - Հայրի՛կ, այս ամենի իմաստը ո՞րն է։
Նրա հայրը, ով խորը մտքեր մեջ էր, հարցրեց։
Հայր. - Ի՞նչ նկատի ունես։
Սեմմի. - Ա՜ստղը, հայրի՛կ, ա՜ստղը, չե՞ս տեսնում դա։
Նա ոգևորված մատնացույց արեց տներից մեկի պատուհանը։ Այնտեղ վառվող մոմ կար, որի լույսը մթության մեջ կարծես աստղ լիներ։
Հայր. - Այս մարդիկ իրենց որդու համար են պատուհանի մոտ մոմ վառել։ Նա հեռու է, հեռու մի վայրում, ուր պատերազմ է, որտեղ կռվում են մեր թշնամիների դեմ։ Եթե նա զենքի արձակած փամփուշտից մահանա, նրանք կհանգցնեն կրակը։
Երբ նրանք ավելի հեռացան, հայրը մտածեց։ «Հուսո՛վ եմ, որ երբեք մեր որդու համար պատուհանի մոտ մոմ չեմ վառի»։
Սեմմին շարունակում էր աստղեր փնտրել։
Սեմմի. - Հայրի՛կ, այստեղ էլի կա, մի հատ էլ։ Նայի՛ր, այն պատուհանի մոտ երկու մոմ է վառվում։ Երևի այդ ընտանիքից երկու որդի է գնացել պատերազմ։
Փողոցի վերջում Սեմմին հանկարծակի կանգ առավ և գլուխը վեր բարձրացրեց։ Նա շունչը պահել էր, կարծես ինչ-որ անհասկանալի բան էր տեղի ունեցել։
Սեմմի. - Հայրի՛կ, նայի՛ր, այնտեղ։
Նա մութ երկնքում աստղ էր հայտնաբերել։
Սեմմի. - Աստված նո՞ւյնպես Որդի ունի։ Նա պատուհանի մոտ աստղ է դրե՞լ։
Հայր. - Նա մեկ Որդի ունի։ Աստված Նրան ուղարկեց աշխարհ, որ կռվի չարի դեմ։ Եվ նա հաղթեց։ Ոչ թե զենքով, այլ սիրով։ Դա Նրա կյանքի գինն արժեցավ։ Սակայն Նա նույնիսկ Իր թշնամիներին է սիրում, այն մարդկանց, ովքեր Նրան գամեցին խաչին։ Նրա միջոցով մենք կարող ենք Աստծո և այլ մարդկանց հետ խաղաղություն ունենալ։
Ավելի ուշ Սեմմին հաճախ էր մտածում պատուհանի մոտ դրված մոմերի և այն Մեկի մասին, ով կռվել է չարի դեմ՝ տալով Իր կյանքը։
Հիսուսը մեզ խաղաղություն տվեց։ Եվ դեռ կան պատերազմներ, որոնք վախ և նեղություն են պատճառում։ Ռումբերն ու փամփուշտները շատ մարդկանց կյանքի լույսն են հանգցնում։
Սակայն Աստծո Որդու լույսը երբեք չի հանգչում։ Ոչ ոք չի կարող հանգցնել այն Լույսը, որը փրկություն և խաղաղություն է տալիս նրանց։ Դիմի՛ր Հիսուսին, Նա քեզ նույնպես խաղաղություն կտա։
Հերոսներ` հեղինակ, հայր, Սեմմի։
© Copyright: CEF Germany